ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանից զորքերը տեղափոխել Ուզբեկստան և Տաջիկստան. WSJ

ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանից դուրս բերված զորքերը տեղափոխել Կենտրոնական Ասիայի երկրներ, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ են բազաներ՝ ոչ միայն ռազմական անձնակազմին տեղավորելու համար, այլ նաև անօդաչու թռչող սարքեր, ռմբակոծիչներ և հրետանի՝ Քաբուլին աջակցություն ցուցաբերելու և «Թալիբան» արմատական շարժման զինյալներին զսպելու համար: Ըստ ԱՄՆ կառավարության և Պենտագոնի ներկայացուցիչների՝ Կենտրոնական Ասիայի հարևան երկրները, Պարսից ծոցի պետությունները և ռազմածովային ուժերի առանձին նավեր համարվում են որպես զորքերն ապագայում տեղակայելու հնարավոր վայրեր:

Ըստ որոշ ռազմական պաշտոնյաների և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների, լավագույնը կլինի զորքեր տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում, որոնք սահմանակից են Աֆղանստանին: Այսպիսով, անհրաժեշտության դեպքում, զինվորականները կարող են արագ մուտք գործել երկիր: Սակայն աղբյուրները շեշտում են, որ զորքեր տեղափոխելն այս երկրներ դժվար կլինի՝ տարածաշրջանում Ռուսաստանի «մեծ ռազմական ներկայության» և Չինաստանի աճող ազդեցության պատճառով:

Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը մայիսին այցելել է Ուզբեկստան և Տաջիկստան, որտեղ քննարկել է իրավիճակը նրանց հարևան երկրում:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն այժմ քննարկում է կողմ և դեմ կողմերը: Որոշումը կայացնելուն մասնակցում են նաև Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը:

Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ը նախկինում ունեցել է երկու հենակետեր Կենտրոնական Ասիայում. Ուզբեկստանում և Ղրղզստանում: Երկուսն էլ օգտագործվել են Աֆղանստանում ուժեր տեղակայելու և գործողություններ կատարելու համար: 2005-ին ԱՄՆ-ը դուրս բերեց բազան Ուզբեկստանից, իսկ Ղրղզստանից` գրեթե տասը տարի անց:

Չնայած Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմանը Մոսկվայի և Պեկինի հետ, պետությունները, ըստ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պաշտոնյաների, կիսում են Միացյալ Նահանգների շահը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում: Կենտրոնական Ասիան, իր հերթին, ցանկանում է հակակշիռ ստեղծել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության համար, գրում է թերթը:

Պարբերականի տվյալներով ՝ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է ավարտվել հուլիսին:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ մայիսի 1-ին կսկսվի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը՝ դաշնակիցների հետ լիարժեք համաձայնեցմամբ: 2020 թվականին Միացյալ Նահանգները և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Միջին Արևելքի պետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ, փոխանցում է Panorama-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: