ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի քաղաքապետը հոկտեմբերին կայցելի Երևան. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անն Իդալգոյի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել: Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: «Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: