ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Պատարա բնակավայրում

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա բնակավայրում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները կազմակերպել են ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին, որոնք Լեռնային Ղարաբաղին փոխանցել են Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպությունները: Բազմազավակ ընտանիքներին և ներքին տեղահանված անձանց ռուս խաղաղապահները հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության իրեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Այսօր մենք տրամադրում ենք իրեր երեխաների, սննդի չափաբաժիններ մեծահասակների համար` ապուրների հավաքածուների տեսքով, նաև տրվում են մանկական խաղալիքներ», - հայտարարել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Բնակավայրում նաև դաշտային կետ է տեղադրվել տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Բժշկական այցելությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել բնակավայրի 73 բնակչի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: