ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի. Արմեն Ղևոնդյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ նախարարի տեղակալները հրաժարականներ են տալիս:

Լրագրողները հետաքրքրվեցին Արմեն Ղևոնդյանի պաշտոնավարումից՝ ճշտելով, թե արդյոք նա հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը: 

«Բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել, այս պահին բավարարվել են մասնակի»,-նշեց նա:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: