ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,591.5 դրամ ԱՐԾԱԹ - 400.99 դրամ ՊԼԱՏԻՆ - 16,746.57 դրամ

Բայդենը Մերկելի հետ կհանդիպի Վաշինգտոնում հուլիսի 15-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի կողմից ուրբաթ հրապարակած հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահ Բայդենն անհամբեր սպասում է 2021 թվականի հուլիսի 15-ին Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը», - ասված է հայտարարության մեջ: Բայդենը և Մերկելը կքննարկեն համագործակցությունը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում`«COVID-19 համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության սպառնալիքին և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»:

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Մերկելը Բայդենի հրավերով հուլիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն:

«Ես կարող եմ հաստատել, որ կանցլերը նախագահ Բայդենի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն: Օրակարգի մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ», - լրագրողներին ասել են Գերմանիայի կառավարությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: