ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ստեղծված նոր իրադրության մեջ կարևորագույն խնդիրը նոր համազգային օրակարգի ձևավորումն է՝ հաշվի առնելով նպատակներն ու հնարավորությունները: «Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու և համազգային օրակարգի առաջ մղման նպատակով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Արա Թորանյանն անդրադարձել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, Ֆրանսիայում մեր երկրի շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններին և այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին: Պարոն Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը: «Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել և շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության և զարգաման գործին»,- ասել է Արա Թորանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
19.09.2021
17°  30° 
20.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: