ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Լուկաշենկոն Եվրոպային մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիբրիդային պատերազմը, որն ուղղորդում է Եվրոպան Մինսկի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Եվրոպացիները, ուղղորդելով հիբրիդային պատերազմ մեր, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի դեմ, ոչ միայն լարվածության օջախ են ստեղծում, այլ նաև հրահրում են երրորդ համաշխարհային պատերազմ», -ասել է նախագահը Sky News Arabia ընկերությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ եվրոպացիներ ասելով,  նկատի ունի բացառապես երկրների «խելագար քաղաքական գործիչներին», ոչ թե նրանց ժողովուրդներին: Լուկաշենկոյի կարծիքով, Եվրոպայի կողմից նման գործողությունների պատճառն այն է, որ նրանք անկախ չեն իրենց քաղաքականության մեջ և գաղութային կախվածության մեջ են ԱՄՆ-ից:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: