ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան ՌԴ դեմ պատժամիջոցներ կսահմանի, եթե Կրեմլը «Հյուսիսային հոսք 2»-ն օգտագործի Կիևի վրա ճնշում գործադրելու համար. Մերկել

Գերմանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Կրեմլը «Հյուսիսային հոսք 2» գազատարը օգտագործի Կիևի վրա ճնշում գործադրելու համար, և Ուկրաինայի `որպես տարանցիկ երկրի կարգավիճակը սպառնալիքի տակ հայտնվի: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն: 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա «լավ քայլ» է որակել գազատարի կառուցման վերաբերյալ Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը, որին հասնելու համար երկու կողմերն էլ փոխզիջման են գնացել, և հիշեցրել է Մոսկվայի խոստումներն էներգետիկ ռեսուրսները որպես զենք չօգտագործելու մասին:

Միաժամանակ Անգելա Մերկելն ընդգծել է, որ Բեռլինը պետք է երկխոսություն պահպանի Ռուսաստանի ղեկավարության հետ՝ չնայած Մոսկվայի հետ բազմաթիվ հակասություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: