ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հավատարիմ է՝ օգնելու կողմերին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ. Բլինքեն

EPA

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Հայաստանի անկախության առիթով, փոխանցում է Panorama.am։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին, երբ դուք տոնում եք ձեր անկախության 30-ամյակը:

Երեք տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանը մերժեց ճնշող կոմունիստական կառավարումը և անկախություն հռչակեց Խորհրդային Միությունից, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրին ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը և՛ այս ընդհանուր արժեքներին, և՛ իր միջազգային պարտավորություններին, որոնք այդպիսի կենսական դեր են խաղում տարածաշրջանում դեպի խաղաղության և կայունության ամրապնդման համար:

Մենք գնահատում ենք այն կարևոր ներդրումները, որ ամերիկահայերն արել են, որոնք հարստացնում են Միացյալ Նահանգների համայնքները և ավելացնում մեր ազգի կենսունակությունը: Այս մշակութային կապերը և մեր ժողովրդական կապերը շարունակում են ամրապնդել մեր ազգերի միջև կապը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ՝ օգնելու կողմերին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ և հաղթահարել ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները՝ ներառյալ բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների և աճյունների ամբողջական և արագ փոխանակումը:

Այս կարևոր օրը մենք շնորհավորում ենք Հայաստանին և սպասում մեր երկկողմ ամուր հարաբերությունների ամրապնդմանը»,-ասվում է ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: