ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարազդատ Լալայանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր, Հայաստանը՝ մեդալային առաջատար

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում, հաղորդում է News.am:

Մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241): 22-ամյա ծանրորդը սահմանեց մինչեւ 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում:

Պոկում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 200 կգ-ով, բայց ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրեց 202 կգ, որը հաջողությամբ կատարեց Հայաստանի ներկայացուցիչը: Լալայանը վստահ կատարեց նաեւ երրորդ մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 206 կգ-ոց ծանրաձողը:

Այս վարժությունում 22-ամյա ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալը եւ սահմանեց նոր ռեկորդ մինչեւ 23 տարեկաններում:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 241 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ փորձեց հրել 250 կգ, բայց ձախողեց: Այս վարժությունում Լալայանը բավարարվեց 241 կգ-ով՝ այս վարժությունում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալը եւ սահմանելով նոր ռեկորդ: Վարազդատ Լալայանը ռեկորդ սահմանեց նաեւ երկամարտի 447 կգ արդյունքով:

+109 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Էդուարդ Զյազյուլինը (431կգ), բրոնզե մեդալակիր՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեգ Խանժենկոն (378 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: