ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

ՏԻՄ ընտրություններ. Մանդատները բաշխված են

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև մանդատների բաշխումը։ 

Ըստ այդ՝

Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:

Գորիսի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքն ունի 13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։

Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․  «Հանրապետություն» կուսակցությունն ունի 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝  5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։

Տաթևի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 7 մանդատ ունի, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։

Տեղ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ 10 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը, 5 մանդատ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Դիլիջանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 5 մանդատ՝  «Ապրելու երկիր» կուսակցությունը, 2 մանդատ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, 1 մանդատ՝ «Հանրապետություն» կուսակցությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: