ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք» կլիմայի պաշտպանության հարցում. Մերկել

Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարԱնգելա Մերկելը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում համաշխարհային առաջնորդներին կոչ է արել ընդունել ավելի հավակնոտ կլիմայական նպատակներ:

«Առայժմ մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք», - ասել է նա երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին կայացած համաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարների լիագումար հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ն։

Մերկելի խոսքով՝ 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրով սահմանված արտանետումների նվազեցման թիրախները «միասնաբար չեն հանգեցրել նրան, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում»։

Այս նպատակով, նա «շատ կարևոր» է անվանել հաջորդ տարվանից ածխով աշխատող էլեկտրակայանների միջազգային ֆինանսավորումը դադարեցնելու մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել G20 երկրների ղեկավարների կողմից անցյալ շաբաթավերջին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: