ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 969,74 դրամ ԱՐԾԱԹ - 349,7 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 659,81 դրամ

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում. Կրեմլ

ոչիում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բանակցությունները տեղի կունենան Պուտինի նախաձեռնությամբ։

Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

Նախատեսվում են նաև Պուտինի առանձին զրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
18.01.2022
17°  30° 
19.01.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: