ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստացվել են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մի շարք փորձաքննությունների եզրակացություններ

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել են նշանակված մի շարք փորձաքննությունների եզրակացությունները:

Այսպես, ինչպես հայտնում է Ավետիսյանների ընտանիքի փաստաբան Երվանդ Վարոսյանը, դատակենսաբանական փորձաքննությունը հաստատել է, որ  դեպքի վայրում գտնված հագուստի և կոշիկների վրայի քրտինքի հետքերն իրենց խմբային պատկանելությամբ նույնական են ռուս զինծառայող Վալերի Պերմյակով քրտինքին։ Դեպքի վայրում գտնված զինվորական համազգեստի գլխարկի վրա գտնված մազերը ևս իրենց կառուցվածքով  և արյան խմբով համապատասխանում են Պերմյակովի մազերին։

Ավելի վաղ հաստատվել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները արձակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։ Այժմ փորձագետները փորձում են պարզել` արդյոք մարդասպանը օգտագործել է խլացուցիչ, թե ոչ։

Սակայն վերջնական վճիռ կայացնելու համար այժմ բացակայում են առանցքային համարվող դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք ցույց կտան` արդյոք Պերմյակովը հանցանքը կատարելիս գիտակցել է իր գործողությունները, թե ոչ։

Նշենք, որ Պերմյակովն արդեն ուղղարկվել է դատաբժշկական փորձաքննության, որնիրականացվելու է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում։

Հունվարի 12-ին Գյումրիում 7 հոգուց կազմված Ավետիսյաններ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է ռազմաբազայում։ Հայաստանում շարունակում են Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջները։ Այս հարցով այժմ ակտիվ զբաղվում է Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Պերմյակովին հայ իրավապահպաններին հանձնելու մասին բանաձևի նախագիծը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: