ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հիշել է, որ Թուրքիայի քրդերը խնդիրներ ունեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է աշխարհին ցուցադրել անձի երկվության իր սինդրոմը: Կրկին հակադրվելով անցյալ շաբաթ արված իր հայտարարություններին, երբ Էրդողանը պնդում էր, որ Թուրքիան երբեք քրդական խնդիր չի ունեցել, այս անգամ էլ նա ասում է, որ Թուրքիայի քուրդ քաղաքացիները կարող են խնդիրներ ունենալ: «Իմ նախորդ հայտարարությունները միտումնավոր կերպով խեղաթյուրվել են: Իմ քուրդ քաղաքացիները, իհարկե, խնդիրներ ունեն: Սա այլ բան է: Բայց ոմանք ապրում և շնչում են այսպես կոչված քրդական խնդրով՝ կարծել քննարկելու այլ բան չկա: Դուք բոլորդ կտեսնեք, թե ինչպես են թուրքերը դժվար ժամանակ կանգնում քրդերի կողքին», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today's Zaman-ը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահը, շեղվելով 2005 թվականին Դիարբեքիրում արված իր պատմական մեկնաբանություններից, երբ նա առաջին անգամ հրապարակավ ընդունեց քրդական խնդրի գոյությունը, հայտարարեց, որ Թուրքիան երբեք քրդական խնդիր չի ունեցել՝ նշելով, որ Թուրքիայում քրդերը նույն իրավունքներն ունեն, ինչ և թուրքերը: «Քրդերը այս երկրում միակ ազգը չեն: Այստեղ 36 տարբեր էթնիկ խմբեր կան, որոնց բոլորին մենք միավորել ենք Թուրքիայի Հանրապետության տանիքի տակ: Մենք ասում ենք՝ «Մեկ պետություն, մեկ դրոշ, մեկ հայրենիք»: Այնուամենայնիվ, ոմանք մինչ այժմ հրաժարվում են ընդունել սա՝ քրդական հարցը դարձնելով ընթացիկ խնդիր: Իմ քուրդ եղբայրները չպետք է ընկնեն այս ծուղակը: Եթե մենք միասին լինենք, ոչ մի արտաքին ուժ չի կարող վատ արյուն ստեղծել մեր միջև», - այս անգամ հայտարարել է Էրդողանը:

Բացի այդ, չնայած ընթացող քրդական խաղաղ կարգավորման գործընթացին և զենքը վայր դնելու մասին Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հերթական կոչին՝ թուրքական անվտանգության ուժերը հարավարևելյան Մարդին նահանգում գործողություն են սկսել ապաստարանների և խանութների դեմ, որոնք ենթադրաբար պատկանում են PKK-ին: Ինչպես հայտնում է Voice of America-ն, գործողության նպատակն է բացահայտել PKK-ի ընդդիմադիր խմբերին:

Այս տեղեկությունները կարող են ստվեր նետել քրդական խաղաղ կարգավորման գործընթացի վրա, որն առանց այն էլ հարթ չի ընթանում: Ավելին, լրջագույն տարաձայնությունների պատճառ է դարձել Թուրքիայի նախագահի և կառավարության միջև:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: