ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն միասնական արժույթի ճանապարհին. ի՞նչ փուլեր են անհրաժեշտ

Այսօր ԵԱՏՄ զարգացման համատեքստում շատ է արծարծվում միասնական արժույթի ստեղծման հարցը: Սակայն, միասնական արժույթ ստեղծելու համար անդամ երկրները պետք է անցնեն որոշ փուլեր իրենց տնտեսական ինտեգրացիոն գործընթացում: Միասնական արժույթը կնվազեցնի փոխարժեքի տատանումների ռիսկերը, մյուս կողմից այն կհակակշռի աշխարհում առաջատար տեղ գրավող այլ արժույթներին:

Ո՞րն է միասնական արժույթին անցում կատարելու ճշգրիտ ժամանակը: Այս հարցին պատասխանելու համար նպատակահարմար է դիտարկել այլ տնտեսական միությունների փորձը, օրինակ՝ Եվրոպական Միության անցած ուղղին Եվրագոտի ստեղծելու ընթացքում:

 Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միասնական արժույթի գոտու անդամ երկների տնտեսություններն այնքան պետք է սերտաճեն, որ միասնական արժույթը լինի այդ ամենի բնական արդյունքը: Հակառակ դեպքում այն շատ վտանգավոր կարող է լինել, ինչպես միասնական տնտեսության , այնպես էլ առանձին անդամ երկրների համար: Ըստ ԵՄ փորձի՝ երկրները անցնում են հետևյալ 6 փուլերը.

  1.  Արտոնյալ առևտրային տարածք (համագործակցող երկրների միջև մաքսային սակագների կրճատում),
  2. Ազատ առևտրի գոտի (համագործակցող երկրների միջև առևտուր` առանց ներքին սակագների, որոնք կվերաբերեն բոլոր կամ որոշ ապրանքների),
  3. Մաքսային միություն (երրորդ երկրների նկատմամբ մաքսային նույն սակագների կիրառում և ընդհանուր առևտրային քաղաքականություն),
  4. Մեկ միասնական շուկա (արտադրության համընդհանուր կարգավորմամբ ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժ),
  5. Տնտեսական և արժույթի միություն ( մեկ միասնական շուկա մեկ արժույթով և դրամավարկային քաղաքականությամբ),
  6. Ավարտված տնտեսական ինտեգրացիա (վերը նշված բոլոր գործողություններին ավելանում է ներդաշնակ հարկաբյուջետային քաղաքականությունը):

 Վերադառնալով ԵԱՏՄ, պետք է ասել, որ այս կառույցում վերը նշված հերթականությունը միանշանակ չէ: Առաջին 3 կետերը դե-յուրե գրեթե ավարտին են հասել, սակայն դե-ֆակտո լիովին չեն իրագործվում: Օրինակ՝ առաջին կետով մաքսային սակագների կրճատումը գործում է, սակայն դեռ հաստատագրված չէ բոլոր ապրանքների համար: Ինչպես նաև դեռևս ամբողջությամբ չի գործում ընդհանուր առևտրային քաղաքականությունը երրորդ երկրների նկատմամբ: Ամեն ԵԱՏՄ անդամ երկիր ունի արտոնյալ ապրանքների ցանկ երրորդ երկրների հետ իր նախատեսած սակագներով առևտուր իրականացնելու համար, սակայն չկա սակագների հաստատված ցուցակ ամբողջ ԵԱՏՄ-ի համար երրորդ երկրների նկատմամբ: Ինչ վերաբերում է ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժին, ապա Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև այն գործում է կանոնավոր կերպով, սակայն Ղազախստանի հետ որոշ խնդիրներ կան, որոնք կապված են հաղորդակցության ուղիների հետ:

 Բացի վերը նշված քայլերից, ԵՄ փորձը ցույց է տալիս, որ Միության ներսում գոյություն ունեն բազմաթիվ կառույցներ, որոնք ունեն տարբեր գործառույթներ և պարտականություններ: Այդ կառույցներից մեկը Եվրոպական Կենտրոնական Բանկն է, որը կարգավորում է Եվրագոտու գների աճը և անդամ երկրների կենտրոնական բանկերի միջոցով բաշխում է միասնական արժույթը:

 Այսպիսով, ԵԱՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կառույցը  գտնվում է իր լիարժեք ձևավորման նախնական փուլերում: Ըստ ԵՄ օրինակի՝ միասնական արժույթը ստեղծվել է հինգերորդ փուլում, սակայն ԵԱՏՄ պետք է հստակեցնի և քայլ առ քայլ դե-ֆակտո և դե-յուրե իրագործի բոլոր չորս քայլերը մինչև միասնական արժույթ ստեղծելը: Հաջորդ կարևոր փաստարկն այն է, որ անդամ երկրների տնտեսությունները պետք է բնականոն կերպով սերտաճեն, այնուհետև կախված ընդհանրական շուկայի ծավալից, բնական անհրաժեշտություն պետք է առաջանա երկրների միջև տարադրամի փոխանակման, որը կհանգեցնի միության կողմից կետրոնական բանկի ստեղծման, վերջինս էլ մակրոտնտեսական վերլուծությունների միջոցով պետք է պարզի միասնական արժույթի ստեղծման ճշգրիտ ժամանակը:

 Եվրոպան ինտեգրացիոն իր բոլոր փուլերն անցել է ժամանակի ընթացքում՝ հետևելով տնտեսական բնականոն զարգացումներին: Նույն  էլ պետք է կատարի ԵԱՏՄ, քանի որ արագ գործընթացները կվնասեն անդամ երկրների բնականոն շուկայական հարաբերություններին և ավելորդ ռիսկեր կստեղծեն կառույցի համար: Ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման դեպքում ոչ բոլոր անդամ երկրները պետք է և կարող են կիրառել այդ արժույթը: Այս ամենը պահանջում է մակրոտնտեսկան և Էկոնոմետրիկ խորը վերլուծություններ, որպեսզի պարզ լինի՝ արդյո՞ք այն բխում է  անդամ պետությունների և ամբողջ կառույցի շահերից:

Կրկին անդրադառնալով Եվրոպայի փորձի՝ պետք է նշել Հունաստանի օրինակը: Փաստորեն, երբ Եվրագոտու որևէ երկիր ինչ որ ժամանակահատվածում տնտեսապես «կաղում է», դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ թե՛ իր տնտեսության, և թե՛ ամբողջ տնտեսական գոտու համար: Այսպիսով, պետք է հաշվի առնել հնարավոր բոլոր վտանգները և հարցը դիտարկել տնտեսական տարբեր ասպեկտներից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: