ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան ներքաշվել է «Կաթնային պատերազմի» մեջ

Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ֆերմերների բողոքի ակցիանները կապված իշխանությունների՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության հետ: Ֆերմերները պահանջում են սեփական արտադրանքի գների բարձրացում և օտարերկրյա մրցակցության վերացում: Նախօրեին ֆրանսիացի ֆերմերները փակել էին Գերմանիայի և Իսպանիայի հետ սահմանի ճանապարհները՝ վերջիններիս գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների մուտքը երկիր թույլ չտալու համար: Այսօր ֆրանսիացի ֆերմերներին են միացել նաև նրանց բելգիացի գործընկերները:

Եվրոպացի ֆերմերներն իշխանություններից մասնավորապես պահանջում են ավելացնել կաթի գինը: «Խնդիրը կայանում է նրանում, որ կաթն արժե 25 ցենտ: Այն կարող է էժանանալ նույնիսկ մինչև 20 ցենտի: Դա շահութաբեր չէ: Մեզ պետք է, որ կաթի գինը դառնա 35-40 ցենտ, հակառակ դեպքում մենք վնասներ ենք կրում և արդյունքում չենք կարողանա մարել վարկերը»,- նշել է բելգիացի ֆերմերներից մեկը, փոխանցում է Euronews-ը: Նման պայմաններում բելգիական արտադրողները սկսել են կիրառել «արդար առևտրի ազգային ապրանքանիշ», որը ենթադրում է, որ կաթի վաճառքի յուրաքանչյուր 1 եվրո եկամտից 10 ցենտը հետ է վերադարձվում արտադրողին: Նման ապրանքանիշ կիրառում են ԵՄ վեց երկներում, սակայն այս միջոցառումը բավարար չէ շուկայի կայունացման համար:

Ռուսաստանի՝ ԵՄ երկրների նկամամբ սահմանված պատասխան պատժամիջոցների արդյունքում եվրոպական գյուղատնտեսական արտադրանքը կորցնել է իր հիմնական շուկաներից մեկը և բավական էժանացել է: Դրան նպաստել է նաև եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի նկամամբ չինական պահանջարկի նվազում: Ստեղծված իրավիճակից հատկապես տուժել է կաթի արտադրությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը ԵՄ մի շարք երկներում նվազել է 40-50 տոկոսով:

Իսկ 2015 թվականի ապրիլի 1-ին Եվրամության կողմից կաթի արդատրության համար սահմանված քվոտաները չեղյալ հայտարարելը հանգեցրեց վերջինիս գերարտադրության՝ ավելի խորացնելով ոլորտում առկա խնդիրները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: