ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը կարգելի՞ Թուրքիայի քրդական կուսակցությունը

Թուրքիայի կառավարությունը շարունակում է հարձակումները հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի ուղղությամբ: Միաժամանակ իշխանությունները մեղադրում են քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը PKK-ի հետ համագործակցելու մեջ: Հիշեցնենք, որ քրդական այս կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է ձայների 13%-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության օրենսդիրներին զրկի քրեական հետապնդման անձեռնմխելիությունից` ստիպելով նրանց «վճարել ահաբեկչական խմբերի հետ նրանց կապերի համար»: «Նրանք, ովքեր շահագործում են ժողովրդի և պետության հանդուրժողականությունը, հնարավորինս շուտ կստանան իրենց արժանի պատասխանը»,-  Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet-ը: 

Միաժամանակ Թուրքիայի նախագահը պնդել է, որ դեմ է որևէ քաղաքական կուսակցության փակմանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գործունեությունը կարող է արգելվել:

Ի պատասխան` Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ կուսակցության պատգամավորները մտադիր են դիմել խորհրդարանին և հրաժարվել քրեական հետապնդման իրենց իրավական անձեռնմխելիությունից, հայտնում է Anadolu գործակալությունը: «Եթե չեք վախենում, եկեք բոլորս հրաժարվենք անձեռնմխելիությունից», - ասել է Դեմիրթաշը` դիմելով Արդարություն և զարգացում կուսակցությանը:  Նա նաև ընդգծել է, որ միայն Թուրքիայի ընտրողները կարող են փակել իր կուսակցությունը, որն առաջին քրդական ուժն է, որ կարողացավ հաղթահարել ընտրական շեմը և 80 տեղ ստանալ խորհրդարանում. «Կուսակցությունները բացվում և փակվում են ժողովրդի կողմից»: Ինչպես նշում է Hurriyet-ը, Դեմիրթաշը նաև վիճարկել է կառավարության իրավասությունը կայացնելու որոշումներ, որոնք «երկիրը ներքաշում են պատերազմի մեջ»: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: