ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ թե ազատագրված տարածքներ կամ որևէ այլ ձևակերպում, այլ ԼՂՀ շրջաններ

Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Արցախի մասին խոսելիս հաճախ շփոթություն է առաջանում՝ կապված առավել նպատակահարմար և կոռեկտ տերմինաբանության կիրառման հետ։ Նման խնդրահարույց հարցերից մեկը տարածքների «բնորոշումն» է։

 «Ազատագրվա՞ծ տարածքներ», «անվտանգության գոտի՞», որևէ ա՞յլ անվանում, թե՞ «ԼՂՀ շրջաններ»։

Այս խնդիրն առաջանում է նախին ԼՂԻՄ-ի հարակից շրջանների մասին խոսելիս։

Այս տարածքներն այսօր ԼՂՀ անբաժան մաս են, ինչն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, և ընդգրկված են ԼՂՀ վարչատարածքային բաժանման մեջ։ ԼՂՀ-ն ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավվել են և այսօր էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։

Ավելին, Արցախն այսօր մեծ աշխատանք է տանում այդ շրջանները բնակեցնելու, դրանց տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Ի վերջո, մեծացել է արցախյան մի ողջ «անկախության սերունդ», որի համար այդ տարածքներն իրենց հայրենիքն են։

 «Ազատագրված տարածքներ» կամ որևէ այլ եզրույթի օգտագործումը տարանջատում է մտցնում ԼՂՀ շրջանների միջև՝ առանձնացնելով ԼՂԻՄ նախկին տարածքը և հարակից շրջանները։ Բացի այդ, նման տերմինաբանության կիրառումը հնարավորություն չի տալիս ձերբազատվել Արցախը միայն հակամարտության հետ ասոցացնելուց, մինչ դեռ ԼՂՀ-ն զարգացող պետություն է, որը պետք է ընկալվի և միջազգային հանրության ընկալումների մեջ էլ ամրապնդվի առաջին հերթին որպես կայացող պետություն և ոչ ճգնաժամանային գոտի։ Բացի այդ, ԼՂՀ ներկայիս վարչատարածքային բաժանումը նույնությամբ չի համապատասխանում նախկին ազատագրված շրջանների աշխարհագրական սահմաններին, և նախկին շրջանների անվանումների կիրառումն ընկալումների մեջ շփոթ է առաջացնում։

Ուստի, առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման և դիտարկել որպես ԼՂՀ հավասարազոր շրջաններ։

այլ նյութեր այս թեմայով

  • ճանաչե՛նք Արցախը. Շուշի Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի...
  • Ճանաչե՛նք Արցախը. Մարտունի Մարտունու շրջանը անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի,...
  • Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը
  • Ճանաչե՛նք Արցախը. Հադրութ Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի...
  • Ճանաչե՛նք Արցախը. Մարտակերտ Շրջանում կա մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: