ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի իրանյան այցը. տնտեսական ասպեկտ

Նոյեմբերի 24-ին ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան: Չնայած այցի գերակշռող քաղաքական նպատակը համագործակցությունն էր սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, կողմերն այցով հետապնդում էին նաև տնտեսական ոլորտում համագործակցության լուրջ ակնկալիքներ: ՌԴ ղեկավարի երկօրյա այցի ավարտին պատրաստ է ՌԴ-Իրան համագործակության մեծ փաթեթը:

Ռուսաստանն այսօր լինելով առևտրատնտեսական մեծ շրջափակման մեջ, հայտնվել է սպառման շուկա ունենալու խիստ կարիքի մեջ: Որպես իրացման շուկա՝ փրկող դեր ունի ԵԱՏՄ համախառն շուկան, սակայն սա բավարար չէ: Մի կողմից այս, մյուս կողմից Իրանի հետ գազային ոլորտում հնարավոր մրցախցությունից խուսափելու ձգտումը ստիպեց ՌԴ ղեկավարին ամեն ինչ անել՝ իրանական գործոնն իր վերահսկողության տակ պահելու համար:

Ըստ էության, ռուսական կողմի վերոնշյալ պայմանական ասած «կարիքներն» արտացոլված են այցի շրջանակում քննարկված ու ձեռք բերված համաձայնությունների շարքում:

Փորձենք ներկայացնել դրանք տարանջատված.

Առևտուր

Այցի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց ԵԱՏՄ – Իրան միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հավանականության մասին:  Իրանական կողմի հավաստմամբ, ՌԴ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ մլրդ դոլարից մի քիչ ավել է[1], ինչը չի բավարարում կողմերից ոչ մեկին:

Արդյունաբերություն

Պուտինի հայտարարության համաձայն, Մոսկվան ու Թեհրանը որոշել են համագործակցել նաև արդյունաբերության ոլորտում, ինչի համար ՌԴ 5 մլն դոլարի վարկ կտրամադրի Թեհրանին:

Էներգետիկ ոլորտ

Կողմերի հավաստմամբ, խորանալու է համագործակցությունն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Նպատակների մեջ է չորս էներգաբլոկների կառուցումը համախառն 350 ՄԲԹ հզորությամբ: Ռուսաստանը նաև ակտիվ միջնորդություն կունենա Իրանում ուրանի հարստահարման գործում՝ գիտական նպատակներով ստաբիլ իզոտոպերի արտադրության համար:

ՌԴ-Իրան, ինչպես բնութագրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «որակական նոր փուլ մտած» հարաբերությունները չեն դրսևորվում միայն այսքանով:

Այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի ու պայմանագրերի քանակը հասնում է  35-ի, ինչը ներառում է համագործակցությունը ծովային տերմինալների կառուցման, էներգետիկայի, երկաթգծերի և այլ ոլորտներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: