ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը շփոթել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության անունը

www.businessinsider.com

ԱՄՆ  նախընտրական քարոզարշավի Հանարապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Բաֆալո քաղաքում ունեցած ելույթի ժամանակ պատահաբար շփոթել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության անունը (Ամերիկայում այն ընդունված է անվանել «nine-eleven»): Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Nine-eleven»-ի փոխարեն հնչեցնելով ԱՄՆ-ում հայտնի խանութների ցանցի (7-Eleven) անունը` Թրամփը նշել է. «Ես եղել եմ այնտեղ՝ 7-eleven-ում, տեսել եմ մեր ոստիկանության և հրշեջների գործողությունները Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքի մոտ ահաբեկչությունից անմիջապես հետո, տեսա ամենաքաջ մարդկանց, որոնց երբևէ տեսել էի: Դա հենց այն է, ինչը գնահատում է Նյու Յորքը»:

Նշենք, որ Նյու Յորքը հանդիսանում է Թրամփի հայրենի քաղաքը: Այնտեղ հանրապետականների փրայմերիզում նրա հաղթանակը գնահատվում է շատ բարձր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: