ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը բարելավել է դիրքերը Մամուլի ազատության վարկանիշում

rsf.org

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը՝ առաջ անցելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ որոշ պետություններ` Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ):

Ադրբեջանը զբաղեցրել է 163-րդ տեղը՝ նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը։ Թուրքիան զբաղեցրել է 151-րդ տեղը, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։

Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան վարկանիշի առաջատարն է 2010 թվականին։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են, ինչպես և նախորդ տարի, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: