ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երգիծական շարք՝ «տասներկու բռնապետերը»

 

 

 

 

«Լրագրողներն առանց սահմանների» տեղեկատվության ազատության համար պայքարող կազմակերպությունը նոր հետաքրքիր ֆոտոնախագիծ է պատրաստել: Նախագիծը կոչվում է «Հիանալի տարի գրաքննության համար»: Այնտեղ ընդգրկված են բոլոր այն «բռնապետերը», ովքեր տարվա ընթացքում խոչընդոտել են իրենց երկրում խոսքի ազատությանը:

Կազմակերպությունը միանման երգիծական պաստառներով ներկայացրել է 12 երկրների առաջնորդների, որոնք ճնշում են մամուլի ազատությունն իրենց երկրում: Նրանց թվում են Հայաստանի չորս հարևան երկրներից երեքի՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները: Արշավի մյուս «մասնակիցներն» են Եգիպտոսի ղեկավար Աբդել ֆաթահ աս Սիսին, Էրիթրեայի ղեկավար Իսայաս Աֆևորկին, Թաիլանդի առաջնորդ Փրայութ Չան Օչան, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստան ղեկավար Սի Ծինփինն ու Բուրունդիի առաջնորդ Պիեռ Նկուրունզիզան։

Կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ինդեքսն աշխարհի 180 երկրներում: Ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել լրագրողների դեմ տեղի ունեցած հարձակումները և բռնությունները, ինչպես նաև վերջին տարվա ընթացքում մամուլի ազատության մակարդակը կառավարությունից, տարբեր գաղափարական հոսանքներից և մասնավոր շահերից:

«Ադրբեջանական բանտերում յոթ լրագրող կա, և ոչ մի ազատ հեռուստաընկերություն։ Որոշ լրագրողների վտարել են երկրից, մյուսների դեմ հարձակումներ են իրականացնում, ընդ որում, ոչ միայն նրանց, այլ նաև նրանց ընտանիքների վրա։ Իսկ Թուրքիայում լրագրողներին ազատում են աշխատանքից թվիթների համար, նախագահ Էրդողանին վիրավորելու համար հազարից ավել գործ է բացվել։ Կալանքի տակ են առնվել ավելի քան հարյուր լրագրող։ Որոշ օտրարեկրյա լրագրողներին արգելել են մտնել Թուրքիա», - մասնավորապես նշվում  է «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը մամուլի և խոսքի ազատության տեսանկյունից միջին հորիզոնականներում է գտնվում: Այն, իհարկե, էապես գերազանցում է իր հարևաններին և մի շարք այլ արևելյան երկրների ժողովրդավարության առումով, սակայն, միևնույն է կան որոշակի թերացումներ ու խնդիրներ, որոնք պետք է ժամանակի ընթացքում լուծվեն:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: