ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին

EPA

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխության առաջարկին, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում,  հայտնում է BBC-ն:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, որոնցից 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր:

Սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացումից հետո: էրդողանը արդեն պատգամավորների այդ քվեարկությունն անվանել է պատմական: «Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպության», - ասել է էրդողանը՝ նկատի ունենալով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: