ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջողությունը կարևոր է բոլոր կողմերի համար

Հայաստանն ու Եվրամիությունը շրջանակային նոր համաձայնագրի շուրջ արդեն իսկ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Ինչպես նշում են կողմերը, հիմնական հարցերի համաձայնեցման գործընթացում կա զգալի առաջընթաց, ակնկալվում է, որ գարնանն արդեն իսկ հնարավոր կլինի ստորագրել նոր համաձայնագիրը:

Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն դրա անմիջական կողմերի, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր դերակատարների համար: Այսօր ՀՀ-ԵՄ պայմանագրի օրինակով կողմերը ջանքեր են գործադրում համաձայնեցնելու ԵԱՏՄ և ԵՄ առևտրատնտեսական կանոնների, նորմերի և ռեգլամենտների մի շարք անհամապատասխանությունները, գտնել դրանցից բխող խնդիրների հաղթահարման ուղիների: Հաջողման դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող են մոդելային օրինակ և հիմք ծառայել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթեցման և դրա փաստաթղթային ամրագրման համար:

ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ չի ընդունում ինտեգրացիոն երկու վեկտորների հակադրման սկբունքը և ձգտելու է առաջ շարժվել «և-և»-ի սկզբունքով: Այսօր այս մոտեցումն արդեն իսկ ընդունելի և հիմնավոր է դարձել թե՛ ԵՄ գործընկերների, թե՛ Արևելյան գործընկերության մյուս երկրների, թե´ ՌԴ-ի համար: Եվրամիությունն իր կողմից վերջին շրջանում վերանայեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի մաս է կազմում նաև Արևելյան գործընկերության քաղաքականությունը: Վերանայման հիմքում դրվեց քաղաքականության ճկունության մեծացումն ու գործընկերների ցանկություններին ու մոտեցումներին արձագանքելու աստիճանի մեծացումը: Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրները և մասնավորապես ՌԴ-ն բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են քննարկել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարցերը: Բրյուսելը, հաշվի առնելով մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, դեռևս պատրաստակամություն չի արտահայտում արձագանքելու ՌԴ առաջարկին, սակայն ՀՀ միջոցով ակտիվորեն աշխատում է տնտեսական այս երկու համակարգերի համադրման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Ուստի Հայաստանը ԵՄ-ի հետ իր շարունակական արդյունավետ համագործակցության և բանակցային մեծ փորձի շնորհիվ այսօր կատարում է բոլոր կողմերի համար շատ կարևոր աշխատանք: Այստեղից հետևում է, որ բոլոր կողմերն իրենց հերթին կանեն հնարավորը՝ այս գործընթացը հաջողությամբ իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: