ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը զգուշանում է Սևրի պայմանագրից

© Umit Bektas / Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ իր ազգայնական կոչերը հնչեցնելիս հիշել է Սևրի պայմանագիրը: Հիշեցնենք, որ 1920 թվականին Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության նկատմամբ հաղթանակ տանելուց հետո դաշնակից երկրները նրա պարտված իշխանությունների հետ ստորագրեցին պայմանագիր, որը կայսրության տարածքը բաժանեց եվրոպական ազդեցության գոտիների: Սևրի պայմանագրով, Անատոլիայից հատվածներ տրվեցին հույներին, հայերին, քրդերին, ֆրանսիացիներին, բրիտանացիներին և իտալացիներին: Պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է ներառեր պատմական Հայաստանի տարածքների զգալի մասը:

«Եթե մենք կանգ առնենք այս վճռական պահին, երբ փորձ է արվում վերակազմավորել աշխարհը և մեր տարածաշրջանը, մենք ստիպված կլինենք առարեսվել Սևրի պայմանագրին», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Azbarez-ը:

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է այն կորուստներին, որոնք Թուրքիան կրել է Լոզանի պայմանագրով (1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը սահմանում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության սահմանները: Պայմանագրի համաձայն` Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության մյուս հատվածների նկատմամբ իր պահանջներից): «Մենք այն ազգն ենք, որը մինչ այժմ ապրում է՝ զղջալով նրա համար, ինչ կորցրել Լոզանում:  Անկեղծ ասած, Թուրքիան Առաջին աշխարհամարտից հետո իր ամենամեծ պայքարի միջով է անցնում: Սա պայքար է պահպանելու մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն», - հայտարարել է Էրդողանը:

Վերջին շրջանում Էրդողանը հաճախ է հիշում այս պայմանագրերի մասին: Էրդողանը կարծում է, որ Լոզանի պայմանագիրը «ոչ սուրբ գրություն է, ոչ էլ սուրբ գիրք», հետևաբար, այն կարող է վերանայվել՝ «Թուրքիայի համար ավելի լավ գործարք ապահովելու լույսի ներքո»: Ավելի վաղ Էրդողանը բաց տեքստով հայտարարել էր, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Հետևաբար, Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը,  Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: