ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս ճիշտ ընտրել և մատուցել նվերը

Budsies

Նվերներ ստանալու և հանձնելու արարողությունը կազմում է ամանորյա տոների անբաժան մասը և  ապահովում է մեր տոնական տրամադրությունը: Սակայն հաճախ մեզ համար դժվար է լինում նվերի ընտրության հարցում արագ և ճիշտ կողմնորոշվել: Եթե դուք դասվում եք այդ մարդկանց շարքին, ապա պետք է ձեզ ուրախացնենք. սա խնդիր է, որ բազմիցս ուսումնասիրվել է հոգեբանների կողմից և առաջարկվել են մի շարք լուծումներ: Հոգեբանների կողմից առաջարկվող լուծումների շարքում են.

  • Անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ հաճախ նվերի սխալ ընտրությունը պայմանավորված է լինում նրանով, որ նվեր ընտրողը կենտրոնանում է միայն նվերի հանձման պահի վրա (որ նվերի արտաքին տեսքը լինի տպավորիչ և գրավի ստացողին), իսկ նվեր ստացողի համար կարևոր է, թե հետագայում որքան կիրառելի է լինելու այդ նվերն իր համար: Ուստի, նվեր ընտրելիս կենտրոնացեք ոչ թե նվերի տեսքի, այլ դրա կիրառելիության վրա:
  • Նվեր ընտրելուց առաջ փորձեք մտովի վերհիշել, թե տվյալ անձը երբևէ ձեր ներկայությամբ բարձրաձայնել է նրա մասին, թե ինչի կարիք ունի և ինչ է պատրաստվում գնել իր համար: Այս ճանապարհով շարժվելիս դուք ոչ միայն չեք սխալվի նվերի ընտրության հարցում, այլ նաև ձեր նվերով տվյալ անձին ցույց կտաք, թե որքան  ուշադիր եք նրա հանդեպ:

  • Հաճախ մի քանի անձի համար միաժամանակ նվեր ընտրելիս մենք կենտրոնանում ենք, որ նվերները լինեն տարբեր, ինչով էլ պայմանավորված հաճախ սխալ ընտրություն ենք կատարում: Հոգեբանները կարծում են, որ ընկերների համար միևնույն նվեր ընտրելն առավել քան նորմալ  է և այս դեպքում նույնպես անհրաժեշտ է առավելապես կենտրոնանալ նվերի կիրառելիության վրա:

  • Հոգեբանները խորհուրդ են տալիս թանկարժեք նվերը չմատուցել փոքր նվերի հետ:  Պատճառը պարզ է. այդ դեպքում դուք ուղղակի ստացողի աչքերում արժեզրկում եք ձեր նվերը:
  • Նվերի փաթեթավորումն այնքան կարևոր է, որքան ճիշտ նվերի ընտրությունը: Անկախ նրանից, թե ինչ չափի է ձեր նվերը, այն մատուցելուց առաջ հոգ տարեք, որ նվերը գեղեցիկ փաթեթավորված լինի: Դա ոչ միայն ավելի հետաքրքիր է դարձնում նվերի հանձման արարողությունը, այլ նաև նվեր ստացողին հուշում, որ դուք հետևողական և ուշադիր եք եղել իր նվերի ընտրության և մատուցման հարցում:

Վերջում, թերևս, ամենակարևորը. ցանկացած նվերի ընտրություն ճիշտ է և կարող է դիմացինին հաճույք պատճառել, երբ այն մատուցվում է անկեղծ և սրտանց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: