ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նոր հանգրվան է մեր հարաբերություններում
Փետրվարի 27-ին Բրյուսելում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցին նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում:
Բանակցությունները համաձայնագրի շուրջ ավարտված են
Հայաստցոցման համաձանը դեռևս 2013թ.-ին Եվրամիության հետ ավարտին էր հասցրել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները, և կողմերն ամրագրել էին, որ պատրաստ են դրա ստորագրմանը: Սակայն, Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությունից հետո եվրոպական գործընկերներն անհնար համարեցին Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և գործընթացն այդ փուլում կանգ առավ: Մոտ երկու տարի տևած հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարողացավ վերականգնել վստահության բարձր մակարդակն ու հասնել նոր շրջանակային համաձայանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին:
Բանակցություններին սկիզբ դրվեց 2015թ. դեկտեմբերին, և մեկ տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթը:
Ինչպես Բրյուսելում նշել է Սերժ Սարգսյանը. «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ժամանակն ամեն բան իր տեղը դրեց»:
Շրջանակային նոր համաձայնագիրը կոչվելու է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Իսկ դա նշանակում է, որ այն անդրադառնալու է ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներին՝ ներառելով դրանց զարգացման տեսլականը՝ քաղաքականից մինչև տնտեսական:
Ակնկալվում է, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:
Հայաստանը կնպաստի ԵԱՏՄ-ԵՄ մերձեցմանը
Հայաստանը երբեք չի կատարել քաղաքակրթական ընտրություն, քանի որ հավատարիմ է թե´ եվրոպական արժեքներին, թե´ իր ավանդական գործընկերների հետ հարաբերություններին: Ուստի, եվրոպական և եվրասիական վեկտորների համատեղումն ու համադրումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնքարերից մեկը: «Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է արժեքային հիմքի վրա:
Հայաստանը, գիտակցելով երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելու, ինչպես նախագահն է նշել, «հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականության» անարդյունավետ ու վնասակար լինելը, ջանք է գործադրում ոչ միայն համատեղել, համադրել դրանք, այլև նպաստ բերել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մերձեցմանը:
Այս համատեքստում կարևոր է նաև Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ ասոցացված գործընկերոջ, միջև հարաբերությունների որակը: Եվ դա ընդգծվել է ամենաբարձր մակարդակով: Այցի ընթացքում ամրագրվեց, որ «Հայաստանը պատրաստ է դառնալ այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակմանը և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին»:
Բարեփոխումները շարունակվելու են
ՀՀ նախագահի Բրյուսելյան այցի ընթացքում ընդգծվել է նաև, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները բոլոր ոլորտներում և կարևորում է այդ գործընթացում ԵՄ աջակցությունը:
Ընդհանուր բարեփոխումների համատեքստում հատուկ ուշադրության են արժանացել Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել բարեփոխումների այդ գործընթացում ԵՄ ցուցաբերած աջակցությանը: «Հայաստանի համար այս կարևոր փուլում ԵՄ-ն մեր կողքին է և զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար։ Վստահ եմ, որ այս օժանդակության և մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է հատկապես ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության բարձրացման նպատակն ու ընդդիմության հետ շարունակական աշխատանքն ընտրությունների կազմակերպման գործընթացում:
«Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը»,- ասել է Սարգսյանը:
Ադրբեջանն այլընտրանք չի թողնում
Նախագահի այցի ընթացքում, բնականաբար, անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտությանն ու Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականությանը: Նախագահն ընդգծել է. «Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի»:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ստատուս քվոյի փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարություններին և ամրագրվել է, որ ստատուս քվոյի փոփոխության միայն մի տարբերակ կա՝ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:
Հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին՝ ՀՀ նախագահը զգուշացրել է, որ «Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար»:
Ուստի, Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը որոշակի տոնայնության փոփոխության է հանգեցրել նաև Հայաստանի վարած քաղաքականության մեջ:
Բացի այդ, եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրվել է նաև Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների և Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական աշխարհի հետ հավասար համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները վայելելու իրավունք վրա:
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Բրյուսելյան այս այցն ազդարարեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների անցումը նոր որակի՝ նոր իրավական հիմքի վրա, որը համապատասխանում է հարաբերությունների առկա բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարները: Դրա հետ մեկտեղ, հարկավոր է ամրագրել, որ շրջանակային համաձայնագիրը նոր գործընթացի սկիզբ չէ, այլ շարունակական և միշտ առաջընթաց ապրող գործընթացի հերթական հանգրվան: Մոտակա մի քանի ամիսներին ժամանակ կպահանջվի այն ԵՄ անդամ երկրների լեզուներով թարգմանելու, ստորագրելու և վավերացնելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ