ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյան. չեմ կարող հավաքականին միշտ տանել իմ հետևից

Football Federation of Armenia

 «Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, ուղղակի մեր գոլային պահերը չօգտագործեցինք: Երկրորդ կեսում հակառակը ստացվեց՝ մինչև գոլերը փոքր-ինչ  պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, իսկ հետո  խաղի թելը մեր ձեռքում էր և կարողացանք այն ավարտին հասցնել»,-լրագրողների հետո զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝  անդրադառնալով Ղազախստանի հավաքականի հետ խաղին:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, Մխիթարյանը նշել է, որ միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ. «Մենք խաղում ենք նրանց համար, հաղթում ենք նրանց համար և ցանկություն ունենք, որ էլ ավելի շատ մարդ գա մարզադաշտ»:

Հարցին, թե կարող է ասել, որ արդեն լավ մարզավիճակում է, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ երբեք իր մարզավիճակին ու խաղին գնահատական չի տալիս, քանի որ կարծում է՝ ֆուտբոլասերները  պետք է գնահատեն. «Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում: Ամեն դեպքում չեմ կարող ես ինքս միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ»:

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երևանում աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ՝ հաղթելով 2:0 հաշվով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: