ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը 15:00-ի դրությամբ ն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների 970 հրապարակում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ապրիլի 2-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:
Փոխանցված տվյալների համաձայն՝ ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
