ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Ձևավորվելիք Խորհրդարանը կարևորելու է Սփյուռքի հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիների որոնումը

Ամփոփում ենք խորհրդարանական ընտրությունները: Արդեն հայտնի է՝ վեցերորդ գումարման Ազգային ժողով որ ուժերն են անցնում՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Չորս քաղաքական ուժ, որոնք մինչ ընտրություններն իրենց նախընտրական ծրագրերով ներկայացրել են Հայաստանի համար կարևորագույն հարցերի շուրջ իրենց պատկերացումներն ու համապատասխան ուղղություններով արվելիք անհրաժեշտ քայլերը:  Դիտարկենք ՀՀ-Սփյուռք հարաբերությունները՝ խորհրդարան անցած ուժերի մոտեցումների համատեքստում:

 Ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները հավաքած՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական գաղափարը Սփյուռքի հայկական համայնքները միասնական հայրենիքի՝ Հայաստանի շուրջ հավաքելն է: Կուսակցության նախընտրական ծրագրում հստակ  նշված է ՝ Հայաստանը դարձնել բիզնես վարելու համար նպաստավոր երկիր նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Կուսակցությունում դրան հասնելու ճանապարհը դիտարկում են միասնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը զբաղեցնող «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Սփյուռքի հետ հարաբերությունները զարգացնել Կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումով, որոնք կառաջարկվեն Սփյուռքին ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների կողմից:

Ինչ վերաբերում է ՀՅԴ մոտեցումներին, ապա կուսակցության պատկերացումների հիմքում Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունն է ներհայաստանյան գործընթացներին:  Ընդ որում մասնակցության մակարդակը բարձրացնող գործոնը, կուսակցության մոտեցման համաձայն, երկրի վիճակի բարելավումն է, որն էլ կնպաստի հայրենադարձությանը:

Խորհրդարան անցած չորրոդ ուժը՝ «Ելք» դաշինքը, թերևս ամենանորարարականն է Սփյուռքի հետ համագործակցության հարցում: Դաշինքը վերոնշյալ ուժերի առաջարկներին ու պատկերացումներին, փաստացի, տալիս է ինստիտուցիոնալ լուծում՝ ի դեմս  Խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու գաղափարի: Երկրորդ պալատն, ըստ կուսակցության արտաքին ծրագրի, պիտի կազմված լինի Սփյուռքի ներկայացուցիչներից, ովքեր պիտի ընտրվեն իրենց գաղթօջախներում:

Այսպիսով, հաշվի առնելով վերոթվարկյալ մոտեցումների հակիրճ նկարագրությունները, կարող ենք փաստել, որ նոր Խորհրդարանը կարևորելու է Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության արդյունավետության բարձրացման լրացուցիչ ուղիների որոնումը: Եվ այն, որ նոր ձևավորվելիք Խորհրդարանում հայտնվել են ուժեր, որոնք ունեն այս հարցում հստակ դիքորոշումներ ու լուծումներ, առաջիկա հինգ տարիներին Հայաստան-Սփյուռք գործակցության նոր մակարդակի բարձրացման ակնկալիք է ձևավորում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
13 C°
 
15°  22° 
29.05.2018
14°  23° 
30.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։