Հետընտրական Հայաստան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում տարվող քաղաքականությունը գլոբալ փոփոխություններ չի կրի
Ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրություններին մասնակցած 5 կուսակցություններից և 4 դաշինքներից խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), և երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։ Հենց այս ուժերն են առաջիկա տարիներին խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում թելադրելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում առաջնային նշանակություն ունի Ղարաբաղյան հիմնահարցը, ինչն էլ, ըստ էության, դարձավ նախընտրական դիսկուրսի եթե ոչ գլխավոր, ապա առանցքային թեմաներից մեկը:
Հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ դիտարկենք խորհրդարան անցած ուժերի մոտեցումներն՝ ըստ նախընտրական ծրագրերում ներկայացված դրույթների:
Մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության հարցում առանձնացող մոտեցում ունի ՀՅԴ-ն: Կուսակցությունը գտնում է, որ «չկա առանձին Արցախի հարց, Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է»: ՀՅԴ-ն կարծում է, որ «Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունը մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»: Հետևաբար, կուսակցությունն առաջարկում է «ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը» և «ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար»:
Բավական առանձնացող մոտեցում ունի նաև «Ելք» դաշինքը, որը «որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք»` դիտարկում է միջոցների ձեռնարկումը «Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար»: Դաշինքը նաև բացառում է Արցախի հարցում փոխզիջման հնարավորությունը «Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում»՝ հստակ ընդգծելով, որ «որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»:
«Ծառուկյան» դաշինքն ամրագրում է, որ Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»: Դաշինքը գտնում է, որ «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա»։ Դաշինքը կարևորում է նաև հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂՀ մասնակցությունը՝ նշելով, որ «առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»:
ՀՀԿ-ի նպատակն է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից»: Կուսակցությունը աջակցում է «արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին»: Կարևորվում է նաև «կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու» հարցը: Միևնույն ժամանակ ընդգծվում է «Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը» բազմակողմանի աջակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Ընտրությունների արդյունքներն, ըստ էության, ցույց տվեցին հանրային արձագանքը այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ուժերի որդեգրած մոտեցումներին: Մասնավորապես, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշմամբ առանձնացող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մոտեցումներն ընդունելի չեն հասարակության մեծամասնության համար:
Ամփոփելով նշենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն է ձևավորելու խորհրդարանում՝ գլոբալ փոփոխություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում սպասել չի կարելի: Իհարկե, կարող են լինել ելևէջային փոփոխություններ, որոնք, որոշ առումով, մոտեցումների կոշտացման միտումներ են ցույց տալիս: Ինչ վերաբերվում է խորհրդարան անցած մյուս 3 ուժերի մոտեցումներում առկա տարբերություններին, ապա դրանք, բնականաբար, կդրսևորվեն խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման ժամանակ, բայց որոշումների ընդունման գործընթացի վրա որոշիչ ազդեցություն ունենալ չեն կարող:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ