ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի շարք ԵՄ երկրներ արդեն ողջունել են Քուրդիստանի առաջիկա անկախության հանրաքվեն

waarmedia.com

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին: Մինչ օրս շատ երկրներ արտահայտել են իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք այն բոլոր ԵՄ երկրները, որոնք տարբեր մակարդակներում արդեն ողջունել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի անցկացման մասին որոշումը:

Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Ջանեթ Ալբերդան Քուրդիստանի հայրենասիրական միության առաջին քարտուղարի առաջին տեղակալ Կոզատր Ռասուլի հետ հանդիպումից հետո իր աջակցությունն է հայտնել Քուրդիստանի շրջանի ժողովրդի իրավունքներին, այդ թվում՝ գալիք հանրաքվեին: Այնուամենայնիվ, Ալբերդան նաև նշել է, որ անկախության հանրաքվեն միջազգային երկրների կողմից շատ ավելի մեծ աջակցություն կստանա, եթե Քուրդիստանի առաջնորդներն այդ հարցում համագործակցեն Իրաքի կառավարության հետ, հաղորդում է NRT-ն:

 Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Ստանիսլավ Թիշկան և «Քուկիզ 15» (աջակողմյան քաղաքական շարժում Լեհաստանում) կուսակցության ղեկավար Պավել Քուկիզն իրենց հիացմունքն արտահայտեցին քրդերի խիզախության հանդեպ և հիշեցրեցին, որ Լեհաստանը, ի թիվս այլ երկրների, ևս հավանություն է տալիս Քուրդիստանի առաջիկա հանրաքվեին: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այդ հայտարարությունն արվել է Զիադ Ռաոֆի՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցչի՝ Լեհաստանի երկու պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումից հետո:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոթիասը հայտարարել է, որ Իրաքի միասնությունը պետք է ցանկալի լինի ժողովրդի կողմից, և քրդական հանրաքվեն Իրաքի Սահմանադրության ներքո ժողովրդի իրավունքն է: Նա մասնավորապես նշել է. «Քրդերը պետք է ունենան այն իրավունքները, որոնք Կիպրոսի Հանրապետությունը մտադիր է հատկացնել Կիպրոսի թուրքական համայնքին»:

Իտալիայում Քուրդիստանի տարածքային կառավարության ներկայացուցիչ Ռեզան Կադիրը հայտարարել է, որ իտալական կառավարությունը դեմ չէ Քուրդիստանի անկախության հանրաքվեին: Նրա խոսքերով, իտալացի պաշտոնյաները մի շարք հանդիպումների ժամանակ արտահայտել են իրենց աջակցությունը առաջիկայում կայանալիք հանրաքվեին:

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը ԵՄ անունից կոչ է արել խուսափել «միակողմանի քայլերից» և դաշնային կառավարության հետ «քաղաքական և տնտեսական սպեկտրի բոլոր հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեջ ներգրավվել»՝ ներառյալ վիճահարույց ներքին սահմանները,  հաղորդում է RUDAW գործակալությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: