Քրդստանի հանրաքվեի հարցում Իրանի համեմատաբար մեղմ դիրքորոշումը պայմանավորված է սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ. Վ. Ոսկանյան
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին նախատեսվող հանրաքվեի հարցում Իրանի դիրքորոշման և իրանական շահերի շուրջ:
- Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Քրդստանի հանրաքվեի անցկացման հարցում և ինչո՞վ է այն պայմանավորված:
- Ակնհայտ է, որ անկախ Քրդստանի ձևավորումն Իրաքի հյուսիսային տարածքներում չի բխում Իրանի շահերից: Սա բացատրվում է մի շարք հանգամանքներով: Նախևառաջ, Իրանը կողմնակից է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը: Երկրորդ, անմիջապես Իրաքի քրդաբնակ շրջանների հարևանությամբ՝ Իրանի տարածքում, նույնպես կա քուրդ բնակչություն, և քրդական ազգայնականության տարածումը դեպի Իրանի քրդաբնակ շրջաններ ակնհայտորեն չի բխում Թեհրանի շահերից և ծրագրերից: Մյուս կողմից, սակայն, պաշտոնական Թեհրանը, թե՛ դիվանագիտական և թե՛ ոչ դիվանագիտական խողովակներով օգտագործելով իր ունեցած կապերը և հնարավորությունները Իրաքի քրդաբնակ շրջաններում, ձգտում է այնտեղ հնարավորինս պահպանել ուժերի հավասարակշռությունը: Խոսքը վերաբերում է քրդական երկու քաղաքական կուսակցություններին՝ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը և Քրդստանի հայրենասիրական միությանը:
Եթե մենք հետևենք պաշտոնական մակարդակի հայտարարություններին, ապա Իրանի հայտարարությունները, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվան, այդքան էլ խիստ չէին: Ամեն դեպքում, դա չենք կարող համեմատել Թուրքիայի, մասնավորապես այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ես կասեի, ծայրահեղական հայտարարության հետ: Այս համատեքստում, կարծես թե, Իրանն ինչ-որ առումով ծայրահեղականության դրսևորումները թողել է թուրքական կողմին: Սա Իրանի կողմից խելամիտ քաղաքականություն է՝ հաշվի առնելով նաև Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի՝ Թուրքիայի հետ ունեցած թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական կապերը: Բնական է, որ իրանցիները փորձում են հնարավորինս սասանել այդ կապերը՝ իրենց դիրքորոշումն ինչ-որ առումով ավելի մեղմ ձևակերպելով:
- Դուք անդրադարձաք Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից Իրանի համար բխող մարտահրավերների: Իսկ չկա՞ն, արդյոք, այս հարցից բխող հնարավորություններ Իրանի համար:
- Գիտեք, Իրանն ամեն դեպքում կողմ չէ, որ Իրաքը մասնատվի: Իրանցիներն Իրաքում ունեն հսկայական ազդեցություն թե՛ Բաղդադում, թե՛ Էրբիլում և թե՛ Սուլեյմանիայում: Այս առումով նրանց համար այս պետության մասնատումը ամենևին շահեկան չէ: Կրկնեմ, որ կան վտանգեր, որ այսպես կոչված անկախացման գործընթացի արձագանքները կարող են տարածում ստանալ նաև Իրանի քրդաբնակ շրջաններում: Այս հեռանկարը հաշվի առնելով՝ իրանցիները բավականին լրջորեն և խելամտորեն են կառավարում իրավիճակը սեփական երկրում՝ տեղի քուրդ բնակչությանը տրամադրելով մշակութային մի շարք հնարավորություններ և արտոնություններ: Ինչպես գիտենք, նախորդ տարվանից քրդերենը դասավանդվում է Իրանի Քրդստան նահանգի մայրաքաղաք Սանանդաջի համալսարանում: Քրդերենը հնչում է նաև տեղական հեռուստատեսությամբ, ռադիոյով, Իրանում քրդերենով հրապարակվում է պարբերական մամուլ: Այս առումով իրանցիները հստակորեն կառավարում են իրավիճակը սեփական երկրի քրդաբնակ շրջաններում:
Մյուս կողմից էլ իրանցիներն առանձին կապեր են պահպանում թե՛ բարզանիական և թե՛ թալաբանիական ուժերի հետ: Վերջին խոսուն փաստերից մեկն էլ այն էր, որ թալաբանիների ողջ ընտանիքը Քրդստանի անկախության հանրաքվեի մտադրության մասին հայտարարությունից հետո ժամանեց Իրան և ճշգրտեց իրանական դիրքորոշումն այս հարցում: Իրաքյան Քրդստանի ներսում կան տարբեր մոտեցումներ, նույնիսկ ներքրդական մոտեցումները չափազանց տարբեր են: Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Դա Քրդստանի տարածքում բնակվող փոքրամասնությունների իրավունքների՝ նախևառաջ կյանքի իրավունքի խնդիրն է, խոսքը վերաբերում է թե՛ եզդիաբնակ և թե՛ ասորաբնակ տարածքներին, որոնք գտնվում են մշտական վտանգի տակ: Այս առումով, եթե քրդական իշխանությունը կարողանա ապահովել այս փոքրամասնությունների իրավունքները, և կրկնեմ՝ կյանքի իրավունքը, այս տարածքներում, որոնք հայրենիք են նշված փոքրամասնությունների համար, ապա դա կլինի լուրջ ձեռքբերում:
Ինչևէ, պետք է սպասել՝ տեսնելու՝ արդյո՞ք հանրաքվեի մասին հայտարարությունը միտված էր տարբեր խաղացողների՝ և՛ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանից դուրս, դիրքորոշման ճշգրտմանը, թե իրոք կա լուրջ մտադրություն անցկացնելու այս հանրաքվեն և արդյունքում ունենալու Քրդստանի անկախ պետականություն Իրաքի հյուսիսում:
- Դուք ասացիք, որ հարցի շուրջ Իրանի արտահայտած պաշտոնական դիրքորոշումն սպասվածից ավելի մեղմ էր: Ի՞նչ եք կարծում, կա որևէ տարբերություն Իրանի արտահայտած պաշտոնական դիրքորոշման և ունեցած իրական դիրքորոշման միջև:
- Առանց իրանական աջակցության և առանց իրանական ներկայության քրդական ինքնավարությունում բազմաթիվ խնդիրներ կարող են ծագել: Գաղտնիք չէ, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ընթացքում այս մասին բարձրաձայնել են նաև իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, իրանական ռազմական ներկայությունն Էրբիլի մատույցներում վճռորոշ դերակատարություն ունեցավ՝ կանխելով ԻՊ-ի մուտքը քաղաք: Այս առումով, թերևս, իրանցիներն ունեն իրավիճակի վրա ազդելու ամենամեծ լծակները տարածաշրջանային պետությունների շարքում: Բնական է, որ իրանական դրիքորոշումների մեղմությունը պայմանավորված է, նախևառաջ, այս պետության` սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ: Պետք է նկատել, որ տարբեր այլ խնդիրների դեպքում նույնպես իրանցիները կարծես թե ծայրահեղական, այսպես ասած, բարձրագոչ հայտարարություններ անելու «իրավունքը» թողնում են թուրքական կողմին: Սա բխում է Իրանի շահերից, քանի որ արդյունքում Իրանը չի փչացնում իր հարաբերությունները տարբեր խաղացողների հետ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ