Քրդական հանրաքվե. ի՞նչ զարգացումներ սպասել
Սեպտեմբերի 25-ին նշանակված Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն քուրդ ժողովրդի երազանքն է, որի արդյունքն իր ազդեցությունը կթողնի ինչպես Բաղդադի, այնպես էլ միջազգային հանրության հետ քրդերի հետագա հարաբերությունների վրա: Քրդերն առաջիկա հանրաքվեն համարում են այն, ինչի համար երկար տարիներ պայքարել են իրենք և իրենց պապերը:
Ըստ տարբեր աղբյուրների՝ աշխարհում ապրում է շուրջ 60 միլիոն քուրդ, սակայն նրանք ազգային պետություն չունեն: ԱՄՆ կողմից մոտ 15 տարի առաջ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո միայն Իրաքի կազմում ֆեդերատիվ կարգով ստեղծվեց քրդական ինքնավարություն: Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հարցազրույցներից մեկում նշել է, որ քրդերն ամենամեծաթիվ ժողովուրդն են, որ չունի պետականություն, նրա իրավունքները ոտնահարված են: Գիտակցելով, որ անկախության մասին հանրաքվե անցկացնելու որոշումը կարող է բացասական արձագանք ստանալ մի շարք ուժերի կողմից՝ Բարզանին նշել է, որ պետականություն ունենալու համար իրենք պատրաստ են նույնիսկ արյուն թափել, գրում է «Դեպի Արարատ»-ը: Քրդերն իսկապես հանրաքվեն դիտարկում են որպես հնարավորություն՝ ազատվելու իրենց առջև ծառացած բոլոր խնդիրներից: Ուստի համոզել նրանց ետ կանգնել այդ հանրաքվեից դառնում է անհնար: Նշենք, որ սա Իրաքի քրդերի կողմից կազմակերպվող առաջին հանրաքվեն չէ:
Հարկ է նշել, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն ոչ միանշանակ է ընդունվում թե՛ քրդերի և թե՛ միջազգային հանրության շրջանում: Նախ, հանրաքվե անցակցնելու մասին որոշումն աջակցություն է ստացել Իրաքյան Քրդստանի ոչ բոլոր քաղաքական ուժերի կողմից: Դեմ են հանդես եկել երկու կուսակցություն՝ «Շարժում հանուն փոփոխության»-ը («Գորան») և Քրդստան իսլմական խումբը: Վերջիններս կարծում են, որ նման որոշում կարող է կայացնել միայն խորհրդարանը, որի աշխատանքները 2015 թվականի հոկտեմբերից դադարեցվել են «Գորանի» և Բարզանիի ղեկավարած «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» միջև առկա տարաձայնությունների պատճառով: Հանրաքվեին դեմ հանդես եկողներն իրականում մտավախություն ունեն, որ այն կնպաստի դեկտեմբերին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին Բարզանիի դիրքերի ամրապնդմանը:
Ինչ վերաբերվում է արտաքին աշխարհին, ապա կարելի է ասել, որ առաջիկա հանրաքվեին արձագանքած երկրներից շատերը դեմ են հանդես գալիս դրա անցկացմանը: Դժվար է հիշել դեպք, երբ Վաշինգտոնի, Մոսկվայի, Թեհրանի, Բաղդադի և Դամասկոսի դիրքորոշումներն այսչափ համընկնեին Մերձավոր Արևելքում իրենց որդեգրած քաղաքականության համատեքստում: Այսպես, ինքնիշխան Իրաքյան Քրդստան չտեսնելու ցանկությունն արդեն իսկ միավորել է Անկարային, Թեհրանին ու Բաղդադին: Սա հենց այն երկրներն են, որոնց քրդերը կարող են տարածքային պահանջներ ներկայացնել պետականություն ձեռք բերելուց հետո: Եվ եթե այսօր Էրբիլը (ապագա Քրդստանի մայրաքաղաք) պահանջներ է ներկայացնում միայն Իրաքին՝ ձգտելով տիրել Քիրքուքին և դրա շրջակա նավթով հարուստ շրջաններին, ապա մոտ ապագայում կարող է նոր տարածքային պահանջներ ներկայացնել նաև Թուրքիային և Իրանին: Նման ենթադրություն թույլ է տալիս անել այդ երկրներում բնակվող քրդերի թիվը, որը միլիոնների է հասնում: Հաշվի առնելով այս ամենը, չի բացառվում, որ Թուրքիան և Իրանը փորձեն նույնիսկ դիմել ռազմական գործողությունների ընդդեմ անկախության ձգտող քրդերի:
Այս համատեքստում պաշտոնական Բաղդադի հետ փոխըմբռնման հասնելը չափազանց կարևոր նշանակություն ունի: Եթե Բաղդադը հավանություն տա Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի արդյունքներին, ապա միջազգային հանրությունն ամենայն հավանականությամբ ևս կաջակցի այդ գործընթացին: Ինչևէ, Իրաքի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի ճանաչի սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի արդյունքերը: Նշենք, որ հանրաքվեն կարող է հանգեցնել ոչ միայն արտաքին հակամարտության, այլև ներքին՝ Իրաքյան Քրդստանի քաղաքական խմնբավորումների ներսում:
Ամփոփելով կարելի է ասել, որ եթե նույնիսկ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն չդառնա հիմք քրդերի պետականության ստեղծման համար, այն քաղաքական լուրջ քայլ է, որը կարող է սկիզբ դնել Իրաքյան Քրդստանի կարգավիճակի հաստատման մասին գործընթացին: Իսկ նման օրինակները քիչ չեն: Օրինակ Պաղեստինը 2012 թվականին ստացավ ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ, թեպետ դեռևս չունի պետականություն: Իսկ Կատալոնիայում անցկացված հանրաքվեները (2009 և 2010 թվականներ), ինչպես նաև 2014 թվականի հարցումը, որը նույնիսկ իրավական ուժ չուներ, նույնպես վկայում են, որ, անկախ քվեարկության արդյունքներից, դրանք նոր ազդակներ են հաղորդում անկախացման գործընթացին:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ