ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Քրդական հանրաքվե. ի՞նչ զարգացումներ սպասել

Kurdistan 24

Սեպտեմբերի 25-ին նշանակված Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն քուրդ ժողովրդի երազանքն է, որի արդյունքն իր ազդեցությունը կթողնի ինչպես Բաղդադի, այնպես էլ միջազգային հանրության հետ քրդերի հետագա հարաբերությունների վրա: Քրդերն առաջիկա հանրաքվեն համարում են այն, ինչի համար երկար տարիներ պայքարել են իրենք և իրենց պապերը:  

Ըստ տարբեր աղբյուրների՝ աշխարհում ապրում է շուրջ 60 միլիոն քուրդ, սակայն նրանք ազգային պետություն չունեն: ԱՄՆ կողմից մոտ 15 տարի առաջ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո միայն Իրաքի կազմում ֆեդերատիվ կարգով ստեղծվեց քրդական ինքնավարություն: Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հարցազրույցներից մեկում նշել է, որ քրդերն ամենամեծաթիվ ժողովուրդն են, որ չունի պետականություն, նրա իրավունքները ոտնահարված են: Գիտակցելով, որ անկախության մասին հանրաքվե անցկացնելու որոշումը կարող է բացասական արձագանք ստանալ մի շարք ուժերի կողմից՝ Բարզանին նշել է, որ պետականություն ունենալու համար իրենք պատրաստ են նույնիսկ արյուն  թափել, գրում է «Դեպի Արարատ»-ը: Քրդերն իսկապես հանրաքվեն դիտարկում են որպես հնարավորություն՝ ազատվելու իրենց առջև ծառացած բոլոր խնդիրներից: Ուստի համոզել նրանց ետ կանգնել այդ հանրաքվեից դառնում է անհնար: Նշենք, որ սա Իրաքի քրդերի կողմից կազմակերպվող առաջին հանրաքվեն չէ

Հարկ է նշել, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն ոչ միանշանակ է ընդունվում թե՛ քրդերի և թե՛ միջազգային հանրության շրջանում: Նախ, հանրաքվե անցակցնելու մասին որոշումն աջակցություն է ստացել Իրաքյան Քրդստանի ոչ բոլոր քաղաքական ուժերի կողմից: Դեմ են հանդես եկել երկու կուսակցություն՝ «Շարժում հանուն փոփոխության»-ը («Գորան») և Քրդստան իսլմական խումբը: Վերջիններս կարծում են, որ նման որոշում կարող է կայացնել միայն խորհրդարանը, որի աշխատանքները 2015 թվականի հոկտեմբերից դադարեցվել են «Գորանի» և Բարզանիի ղեկավարած «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» միջև առկա տարաձայնությունների պատճառով: Հանրաքվեին դեմ հանդես եկողներն իրականում մտավախություն ունեն, որ այն կնպաստի դեկտեմբերին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին Բարզանիի դիրքերի ամրապնդմանը:    

Ինչ վերաբերվում է արտաքին աշխարհին, ապա կարելի է ասել, որ առաջիկա հանրաքվեին արձագանքած երկրներից շատերը դեմ են հանդես գալիս դրա անցկացմանը: Դժվար է հիշել դեպք, երբ Վաշինգտոնի, Մոսկվայի, Թեհրանի, Բաղդադի և Դամասկոսի դիրքորոշումներն այսչափ համընկնեին Մերձավոր Արևելքում իրենց որդեգրած քաղաքականության համատեքստում: Այսպես, ինքնիշխան Իրաքյան Քրդստան չտեսնելու ցանկությունն արդեն իսկ միավորել է Անկարային, Թեհրանին ու Բաղդադին: Սա հենց այն երկրներն են, որոնց քրդերը կարող են տարածքային պահանջներ ներկայացնել պետականություն ձեռք բերելուց հետո: Եվ եթե այսօր Էրբիլը (ապագա Քրդստանի մայրաքաղաք) պահանջներ է ներկայացնում միայն Իրաքին՝ ձգտելով տիրել Քիրքուքին և դրա շրջակա նավթով հարուստ շրջաններին, ապա մոտ ապագայում կարող է նոր տարածքային պահանջներ ներկայացնել  նաև Թուրքիային և Իրանին: Նման ենթադրություն թույլ է տալիս անել այդ երկրներում բնակվող քրդերի թիվը, որը միլիոնների է հասնում: Հաշվի առնելով այս ամենը, չի բացառվում, որ Թուրքիան և Իրանը փորձեն նույնիսկ դիմել ռազմական գործողությունների ընդդեմ անկախության ձգտող քրդերի:

Այս համատեքստում պաշտոնական Բաղդադի հետ փոխըմբռնման հասնելը չափազանց կարևոր նշանակություն ունի: Եթե Բաղդադը հավանություն տա Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի արդյունքներին, ապա միջազգային հանրությունն ամենայն հավանականությամբ ևս կաջակցի այդ գործընթացին: Ինչևէ, Իրաքի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի ճանաչի սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի արդյունքերը: Նշենք, որ հանրաքվեն կարող է հանգեցնել ոչ միայն արտաքին հակամարտության, այլև ներքին՝ Իրաքյան Քրդստանի քաղաքական խմնբավորումների ներսում:

Ամփոփելով կարելի է ասել, որ եթե նույնիսկ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն չդառնա հիմք քրդերի պետականության ստեղծման համար, այն քաղաքական լուրջ քայլ է, որը կարող է սկիզբ դնել Իրաքյան Քրդստանի կարգավիճակի հաստատման մասին գործընթացին: Իսկ նման օրինակները քիչ չեն: Օրինակ Պաղեստինը 2012 թվականին ստացավ ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ, թեպետ դեռևս չունի պետականություն: Իսկ Կատալոնիայում անցկացված հանրաքվեները (2009 և 2010 թվականներ), ինչպես նաև 2014 թվականի հարցումը, որը նույնիսկ իրավական ուժ չուներ, նույնպես վկայում են, որ, անկախ քվեարկության արդյունքներից, դրանք նոր ազդակներ են հաղորդում անկախացման գործընթացին:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  14° 
21.11.2017
   
22.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: