ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018. Ի՞նչ ընտրություններ են սպասվում

ТАСС, Александр Рюмин

2018 թվականն արդեն մեկնարկել է, և ցանկալի է իմանալ թե ինչ ընտրական գործընթացներ են սպասվում աշխարհում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են նաև մեզ:

Տարեսկզբին նախագահական ընտրություններ են սպասվում Չեխիայում, Կիպրոսում և Ֆինլանդիայում:

Մարտի  1-10-ը Հայաստանում առաջին անգամ երկրի նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Նման փոփոխությունը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ, ըստ որի՝ երկրի ղեկավարի լիազորությունները կանցնեն կառավարության ղեկավարին:

Մարտի 18-ին նախագահական ընտրություններ կկայանան նաև Ռուսաստանում: Ի թիվս տարբեր գործիչների՝ իրենց թեկնածությունն առաջադրել են ռուս հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին և հիմնական ֆովորիտ համարվող, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մայիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում Լիբանանում, որի արդյունքները բավական կարևոր են երկրում քաղաքական կայունության ապահովման տեսանկյունից:

Բացի այդ, խորհրդարանական ընտրություններ են սպասվում նաև Աֆղանստանում և Բրազիլիայում:

Իսկ հոկտեմբերին նախագահական ընտրություններ կկայանան հարևան Ադրբեջանում: Սպասվող ոչ մրցակցային ընտրությունների հաղթողն ակնհայտ է արդեն հիմա. գործող նախագահ Իլհամ Ալիևը ջախջախիչ հաղթանակ կտանի և 4-րդ անգամ կստանձնի Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

Տարվա վերջին նշանակալի ընտրական գործընթացը կլինեն նոյեմբերին նախատեսվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունները, որոնք բավական կարևոր են Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբբիստական կառույցների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: