ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կանխատեսումներ են արվում 2018թ-ին աշխարհում քաղաքական զարգացումների վերաբերյալ

Giulio Coraggio

2018թ-ին աշխարհում քաղաքական զարգացումների մասին արդեն իսկ տարբեր կանխատեսումներ են արվում: Այս տարի առավել լայն տարածում է ստացել բրիտանացի պայծառատես Քրեյգ Համիլթոն-Պարկերի կանխատեսումները. մարդ, ով 2016թ.-ին ասել էր, որ ԱՄՆ նախագահ է դառնալու Դոնալդ Թրամփը և որ տեղի է ունենալու Brexit: Այս մասին գրում է ancient-code.com-ը: 

Ըստ Համիլթոն-Պարկերի կանխատեսումների՝ 2018թ-ին Բրիտանիայի ավտոմայրուղիներից մեկի վրա տեղի է ունենալու ահաբեկչական հարձակում, Եվրոպայի կարևոր քաղաքներից մեկի վրա տեղի է ունենալու քիմիական հարձակում, իսկ Հյուսիսային Կորեայում էլ հեղափոխություն է լինելու և տապալվելու է Կիմ Յոնգ Ունի ռեժիմը: Նա նաև կանխատեսել է, որ չնայած Brexit-ի շուրջ ընթացող բանակցությունների դժվարություններին՝ Թերեզա Մեյին կհաջողվի պահպանել իր իշխանությունը:

Մինչդեռ «Fortune»-ի հրապարակած կանխատեսումների համաձայն (հինված մի շարք փորձագետների կարծիքների, տարբեր աղբյուրների կողմից հրապարակված կանխատեսումների վրա) Մեծ Բրիտանիայում Brexit-ի շուրջ առկա տարաձայնությունները կստիպեն Թերեզա Մեյի կառավարությանը հրաժարական տալ:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա աշխատավորական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը, ով Եվրամիության հետ ավարտին կհասցնի Brexit-ի բանակցությունները:

Ըստ «Fortune»-ի՝ 2018թ.-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կկարողանան ավելի շատ ձայն հավաքել, քան ունեն այսօր, սակայն նրանց կրկին չի հաջողվի կազմել մեծամասնություն:

 Ռուս հայտնի էքստրասենս և աստղագուշակ Պավել Գլոբան նույնպես բավականին հետաքրքիր կանխատեսումներ է արել 2018թ-ի համար: Ըստ նրա՝ գալիք տարվա ընթացքում աշխարհում կարևոր փոփոխություններ տեղի կունենան: ԱՄՆ-ն կկորցնի իր առաջատար դիրքը, տեղի կունանա իշխանափոխություն:

ԵՄ մի շարք երկրների համար, ըստ Գլոբայի, տարին նույնպես բավականին ծանր կլինի: Պորտուգալիան կհեևի Հունաստանին և կդառնա սնանկ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Գլոբան կանխատեսում է, որ երկիրը կունենա նոր նախագահ՝ 55-ամյա տղամարդ: Այս մասին գրում է u-f.ru կայքը: 

Հարյուրավոր տարիներ առաջ 2018թ-ի համար կանխատեսումներ է արել նաև Նոստրադամուսը: Ինչպես գրում է lovepsychics.club-ը, ըստ նրա՝ աշխարհի համար տարվա գերագույն խնդիրը մնալու է ահաբեկչությունը: Չինաստանն էլ ավելի է հզորանալու և դառնալու է նոր գերտերություն, իսկ ԱՄՆ-ն էլ մտնելու է «անկառավարելի և անմրցունակ» փուլ: Նոստրադամուսը կանխատեսել է նաև Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: