ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թ. ընտրությունները. Արմեն Աշոտյան

parliament.am

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են նաև ընթացիկ տարում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթությունները, հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ գործողություններն ու ծրագրերը:

Անդրադառնալով խորհրդարանական փոխգործակցության առկա մակարդակին՝ կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցության առկա եղանակների փոխակերպմանը գործընկերության ձևաչափի: Այս համատեքստում կարևորվել է նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը և դրանց արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Սանդրա Կալնիետեի հետ: Քննարկվել են երկկողմ մակարդակում քաղաքական փոխգործակցության առաջնահերթությունները: Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համատեքստում կողմերը կարևորել են սոցիալական բաղադրիչի ներառականության սկզբունքը: Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ապահովման գործում խորհրդարանական գործընկերության առաջնային դերը:

Բրյուսելյան քառօրյա այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև ԵԺԿ խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ազգային խորհրդարաններում վավերացման սահուն գործընթացի ապահովումը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, խորհրդարանականների միջև արդյունավետ փոխգործակցությանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: