Արևելյան գործընկերությունն ավելի տեսանելի է դառնում քաղաքացիների համար
Շաբաթվա սկզբին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության նոր կառուցվածքի կյանքի կոչման առաջին հանդիպումը: Սա կարևոր գործընթաց է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱլԳ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, քանի որ համատեղ ուժերով փորձ է արվում հարմարեցնել Արևելյան գործընկերությունն առկա իրողություններին և նոր թափ հաղորդել համագործակցությանը:
2017թ. նոյեմբերին տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի ժամանակ ամփոփվեցին անցած տարիների արդյունքները և սահմանվեցին հաջորդ 3 տարիների համար հիմնական գերակայությունները: Կարևոր է, որ տեղի ունեցավ մոտեցումների որոշակի փոփոխություն: Եթե իսկզբանե ԵՄ-ն ուներ ԱլԳ երկրների հետ աշխատանքի որոշակի «օրինակելի մեխանիզմ», որով փորձում էր առաջ շարժվել միաժամանակ բոլոր վեց երկրների հետ, ապա ժամանակի ընթացքում հասունացավ այն գիտակցումը, որ դա հնարավոր չէ: Դրա փոխարեն հիմքում դրվեց ԱլԳ անդամ երկրների հանդեպ տարբերակված մոտեցումը՝ հիմնված նրանց ակնկալիքների, ձգտումների և պատրաստակամության վրա: Այդ տրամաբանության ներքո հաջորդ տարիների համար սահմանվեցին համատեղ աշխատանքի հիմնական 20 ուղղություններ՝ 4 գերակայությունների շուրջ (ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի սերտ փոխգործակցություն, ավելի ուժեղ հասարակություն), և որդեգրվեց արդյունքի վրա կենտրոնացած աշխատանքի մոտեցումը:
Ընտրվել են առավել հստակ, ավելի կոնկրետ նպատակներ, օրինակ՝ ներդաշնակեցնել թվային շուկաները, խթանել գործընկերների միջև առևտուրը, աջակցել հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներին, զարգացնել տրանսպորտային կապերը, ինտեգրել ԵՄ և ԱլԳ երկրների հետազոտական ծրագրերը և այլն: Միաժամանակ, ընդլայնվել է այս գործընթացում հասարակության տարբեր շերտերի ուղղակի ներգրավումը:
Ըստ էության, սա բազմակողմ համագործակցության ոլորտներն ու ուղղություններն են, իսկ ԵՄ հետ երկրներից յուրաքանչյուրի երկկողմ հարաբերությունները զարգանալու են առկա պայմանագրերի՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Ասոցացման համաձայնագրերի, և Հայաստանի ու ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Այժմ ԵՄ-ն ու ԱլԳ երկրները միասին մշակում են իրենց ընդհանուր տեսլականը, թե ինչին պետք է հասած լինեն մինչև տարեվերջին կայանալիք ԱլԳ Արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որպեսզի կարողանան ընտրված 20 ուղղություններով արդյունքներ գրանցած մոտենալ 2020թ.-ին:
Տեղի ունեցող փոփոխությունները կարևոր են նրանով, որ ոչ թե ԵՄ-ն է թելադրում որոշակի «խաղի կանոններ», այլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, իրենք են ԵՄ հետ միասին սահմանում իրենց անելիքներն այդ ուղղությամբ և իրենց առջև դրվող նպատակները: Իսկ դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Արևելյան գործընկերների համար՝ առաջ մղելու սեփական բարեփոխումները, հանդես գալու նախաձեռնություններով և մեծացնելու սեփական դերակատարումը տարածաշրջանում:
Կարելի է ակնկալել, որ գլոբալ քաղաքական հարցերից կոնկրետ առանձին քաղաքացու կյանքին առնչվող հարցերին անցումն ավելի տեսանելի կդարձնի ԱլԳ արդյունքները այդ երկրների քաղաքացիների համար: Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ ԱլԳ-ն քաղաքական ծրագիր է, և ընդհանուր նպատակը քաղաքական է՝ ԵՄ հետ ԱլԳ վեց երկրների մերձեցում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ