ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի արագ կիրարկումը լայն հնարավորություններ կարող է բացել

Հունիսի 1-ից մասամբ ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագրի մասնակի կիրարկումը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս վավերացումից հետո: ԵՄ անդամ երկրներից վավերացման գործընթացն այսօրվա դրությամբ ավարտել են Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Լիարժեք ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետք է վավերացվի դեռևս ԵՄ անդամ մյուս 25 երկրների և Եվրախորհրդարանի կողմից:

Այս փուլում կգործեն համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի և ԵՄ ընդհանուր իրավասություններին՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին:

Հատկանշական է, որ համաձայնագրի թեկուզ և մասնակի, սակայն արագ կիրարկումը հնարավորություն կտա լրացուցիչ թափ հաղորդել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև էլ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ համագործակցությունը մի շարք ոլորտներում: Արդյունքում, համաձայնագիրն ավելի արագ իր ուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ քաղաքացիների կյանքի վրա:

Դրա հետ մեկտեղ, խիստ կարևոր է հետևողական և ինտենսիվ աշխատանք տանել ԵՄ անդամ երկրների հետ՝ խթանելու նրանց կողմից համաձայնագրի վավերացումը, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին և ՀՀ-ԵՄ հարաբերությունները լիարժեք կերպով նոր փուլ թևակոխեն: Այդ հարցում իրենց մեծ դերակատարումը կարող են ունենալ բոլոր ինստիտուտները՝ թե՛ խորհրդարանը, թե՚՛գործադիր իշխանությունը, թե՛քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ԶԼՄ-երը: ԵՄ անդամ երկրների հետ աշխատանքը ենթադրում է հարցի ակտիվ բարձրաձայնում, դրա կարևորում՝ Հայաստանում բարեփոխումների առաջմղման, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և Հայաստանի եվրաինտեգրման վեկտորի ամրապնդման ու խորացման տեսանկյունից: Բացի այդ, համաձայնագրի լիարժեք վավերացումն ու կիրարկումը կամրապնդի Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ ցույց տալով վերջինիս կենսունակությունն այս բարդ տարածաշրջանում: Հայաստանի օրինակը կապացուցի եվրասիական և եվրաինետգրման վեկտորների համադրման հնարավորությունը՝ բալանսների պահպանման պարագայում, ինչն, իր հերթին, տարածաշրջանի կայուն զարգացման կարևոր բաղադրիչ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: