ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տաքարյուն» մեքսիկական խոհանոցը. պատրաստում ենք տորտիլլա և կեսադիլա

svoya-kompaniya.ru

Մեքսիկական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհում, բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսերի արմատները գնում են հնագույն ժամանակներ: Իսպանացիների կողմից Մեքսիկան գաղութացնելուց հետո, նրանք իրենց հետ բերեցին ցորեն, շաքարեղեգ, ոլոռ, սոխ, մաղադանոս, ճակնդեղ, ընտանի կենդանիների որոշ տեսակներ, տեղական խոհանոցն աստիճանաբար սկսեց փոխվել, ավելի բազմազան դառնալ: Անապատային շրջանների բնակիչները ճաշեր էին պատրաստում նաև կակտուսից, որը կոչվում էր «նոպալ»:

Ինչպես գիտենք, Մեքսիկայում չիլին եղել է, կա և կլինի համեմունքների թագուհին: Մեքսիկացիներն այնքան շատ են սիրում չիլի, որ նույնիսկ ամենալավ ու ամենանրբահամ ճաշը անավարտ է համարվում, եթե այս համեմունքը պակասում է: Ավելի հաճախ նրանք պատրաստում էին չիլի սոուսներ. կարմիր կամ կանաչ լոլիկով աղացած պղպեղ, թանձրացված դդումից կամ արևածաղկի սերմերից, գետնանուշից կամ կակաոյից պատրաստված պաստայով, և համեմած տարբեր տեսակի կանաչիներով: Կան չիլիի տարբեր գույնի, ձևի ու համի 90 տեսակներ:

Ժամանակի ընթացքում մեքսիկական խոհանոցն ավելի ու ավելի էր հարստանում այլ երկրներից ներկրվող մթերքներով, օրինակ՝ Չինաստանից բերված բրինձը, որին նրանք արագորեն ընտելացան և դարձրեցին իրենց խոհանոցի կարևոր մասը: Մեքսիկական շատ ճաշատեսակների հիմքում եգիպտացորենն է: Մեքսիկայում ոչ մի ճաշ առանց տորտիլլայի չի լինում. այն մատուցվում է ցանկացած առիթով, իսկ պատրաստման գաղտնիքը փոխանցվում է սերնդե սերունդ:

Իսկական տորտիլլան պատրաստում են եգիպտացորենի խյուսից: Յուրաքանչյուր շրջան տորտիլլայից սեփական ճաշատեսակներն ունի. Կեսադիլա, էնչիլադաս, չիլակվիլես և այլն:

Տորտիլլա 

Եգիպտացորենն օգտագործվում է տորտիլա՝ մեքսիկական հաց պատրաստելիս: Խմորը պատրաստելու համար չոր սերմերը պետք է թրջել կալցիումով ջրի մեջ, հետո եփել մինչև փափկեն և մի գիշեր թողնել: Հաջորդ օրը սերմերի ջուրը պետք է քամել, պարզաջրել, հետո տրորել: Այս մածուկը բացվում է բարակ չիփսերի նման ու դրվում տաքացրած կավե սկուտեղի վրա:

Կեսադիլա (194 կկալ)

Բաղադրությունը

Խմորի համար անհրաժեշտ է.

1 բաժակ ջուր

2 բաժակ ալյուր

Աղ

Լցոնելու համար անհրաժեշտ է.

0,5 կգ հավի կրծքամիս

1 սոխ

Սոուսի համար անհրաժեշտ է.

2 լոլիկ

1 բուլղարական պղպեղ

2 ճաշի գդալ թթվասեր

100 գրամ պինդ պանիր

Պատրաստման եղանակը.

Ջուրը, ալյուրը և աղը խառնել, պատրաստել պինդ խմոր, սառնարանի մեջ թողնել 30 րոպե: Հավի ֆիլեն և սոխը կտրել խորանարդիկներով և տապակել: Աղն ավելացնել` ըստ ճաշակի: Կտրել լոլիկները և պղպեղը քառակուսիներով և առանց յուղի տապակել այնքան մինչև լոլիկները վերածվեն պյուրեի, ավելացնել թթվասեր, աղն ու պղպեղը` ըստ ճաշակի:

Խմորը սառնարանից հանել, բաժանել 4 մասի, բարակ բլիթներ պատրաստել: Բլիթի մի կեսի վրա ավելացնել հավը սոխով, սոուսը, իսկ վրայից ցանել քերած պանիրը: Բլիթը բաժանել 2 մասի, թխել ջեռոցում: Թողնել այնքան մինչև պանիրը հալվի: Պատրաստված քեսադիլյան կիսել և մատուցել թթվասերի հետ:

Բարի ախորժակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: