ՀՀ-ԵՄ հարաբերությունները 2019թ-ին. դրական միտումներ առանց արդյունքների
Հայաստանի-Եվրամիություն հարաբերությունները 2019թ-ին բեկումնային աճ չեն գրանցել, դրանց զարգացման դինամիկան կարելի է «ընթացիկ» անվանել:
Ինստիտուցիոնալ առումով հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջնային է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի վավերացումն ու կյանքի կոչումը, ինչպես նաև դրան նպաստող գործընթացները:
Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր, ԵՄ անդամ 28 պետություններից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը:
Նախքան համաձայնագրի լիարժեք վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից այն հնարավոր է կյանքի կոչել մոտավորապես 80 տոկոսով՝ բացառությամբ այն դրույթների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Այս տեսանկյունից կարևոր է արդեն իսկ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ժամանակացույցի համաձայնեցումը: Բավական երկար հետաձգումից հետո Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման Ճանապարհային քարտեզի համաձայնեցումն ավարտվել է 2019թ. հունիսին:
Որևէ առաջընթաց չի գրանցվել վիզաների ազատականացման գործընթացում: Եվրամիությունը դեռ մանդատ չի տվել ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելուն: Հայաստանի իշխանությունները դա բացատրում են Եվրամիությունում ներքին ընթացակարգերով և այլ երկրների հետ ծագած խնդիրներով: Սակայն, այս համատեքստում ուշագրավ էր Հայաստանում իր լիազորություններն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն առ այն, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Վրաստանի հետ՝ վրացական փորձից դասեր քաղելու համար և որ եթե ՀՀ քաղաքացիները չխախտեն կարգը՝ ապաստան չխնդրեն Եվրոպայում, չդիմեն անվճար բուժման, չխախտեն վիզաների ժամկետները, ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, ստացվում է, որ կամ դեսպանն այնքան էլ անկեղծ չէր, կամ Հայաստանի իշխանությունները, համակերպվելով Վրաստանի բացասական փորձի պատճառով մեր գործընթացի արհեստականորեն դանդաղեցմամբ, ընդունել են այդ մոտեցումն ու պարտավորվել այդ փորձից ելնելով նոր միջոցներ ձեռնարկել:
Տարվա առաջին կեսին բավական ակտիվ են եղել խոսակցությունները Հայաստանին ԵՄ ֆիանսական աջակցության մեծացման վերաբերյալ, սակայն՝ հստակ ծրագրերի դիմաց: Այդ թվում՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, քննարկվել են 13 համատեղ նախագծեր՝ վերաբերող, այդ թվում՝ ենթակառուցվածքներին: Իսկ տարեվերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Եվրամիությունը հաջորդ տարում Հայաստանին 150 մլն եվրո աջակցություն կտրամադրի:
Առաջին հայացքից ուրախալի այս լուրն իր մեջ, սակայն, բացասական միտումներ է պարունակում, եթե այն համադրում ենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և դրանց եվրոպական արձագանքի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ եթե նախկինում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարժիչ ուժն արժեքներն էին և բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը, ապա Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, դրանով պայմանավորված չարդարացած ակնկալիքների հետևանքով, առաջին պլան են մղվել շահերը: Հակառակ դեպքում Եվրամիությունը չէր կարող այդքան անտարբեր լինել Հայաստանում դատաիրավական համակարգի հանդեպ գործադրվող անթաքույց ճնշումներին և դրան հակազդելու փոխարեն ֆինանսական աջակցության նման աճ խոստանալ: Իսկ անցումն արժեքներից շահերի երկարաժամկետ հեռնկարում Հայաստանի համար բարենպաստ չէ, քանի որ տարածաշրջանում բացառապես շահերով առաջ շարժվելու պարագայում Եվրամիության համար գերակայությունն ակնհայտորեն Հայաստանը չի լինելու:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ տարվա ընթացքում կատարված փոխայցելություններից, արված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում դեռևս 2018-ին վարչապետ Փաշինյանի առաջին բրյուսելյան այցից առաջացած լարվածությունն, ընդհանուր առմամբ, հաղթահարվել է, և փորձ է արվում զարգացնել համատեղ օրակարգը: Սակայն շոշափելի արդյունքների էական պակաս է զգացվում, իսկ Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարումը կարող է փոխել Եվրամիության հետ երկխոսության որակը՝ հանգեցնելով անցանկալի հետևանքների։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ