ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է Panorama.am:

« Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա մասին և ազատ արտահայտման համար սառեցնող ազդեցության ունի։

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին դատախազությունից հայտնել էին, որ տրանսպորտի վատ աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին հայհոյած անձին տուգանել են 500 հազար դրամով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: