ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ԵԱՏՄ-ի գործընկերներին առաջարկում է ավելացնել ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը

Ռուսաստանի կառավարությունը ԵԱՏՄ-ի գործընկերներին առաջարկում է ավելացնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, երեքշաբթի ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսության կայունության բարելավման հանձնաժողովի նախագահության նիստին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՏՄ-ի մեր գործընկերներին առաջարկում ենք բարձրացնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների անմաքս ներմուծման առավելագույն սահմանաչափը, ֆիքսել փոխարժեքը ներմուծման մաքսատուրքերը վճարելիս, անցակետերում առաջնահերթություն սահմանել ժողովրդական օգտագործման ապրանքների, առաջին հերթին՝ սննդամթերքի և դեղորայքի, ինչպես նաև սարքավորումների, բաղադրիչների և պահեստամասերի համար, ներմուծվող կարևոր ապրանքների ցանկ կազմել և դրանց մաքսազերծման ընթացակարգերի էական պարզեցում նախատեսել, զրոյացնել ներմուծման մաքսատուրքերը և կասեցնել հակադեմպինգային մաքսատուրքերը»,- ասել է Միշուստինը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: