ՀՀ ԿԲ-ն հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը

Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո էապես կարևորվում է ԿԲ հաղորդակցումը հանրության հետ, որի հիմնական ուղիներից մեկը յուրաքանչյուր եռամսյակ «Գնաճի հաշվետվության» հրապարակումն է:
Այս մասին նշված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 2022 թվականի առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվության» ներածության մեջ։ «Գնաճի հաշվետվության» առաջին բաժինը ներկայացնում է «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը», որը ներառում է կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ուղղությունները և դրանց ներքո գնաճի ու մակրոտնտեսական մյուս ցուցանիշների կանխատեսումները: Վերոնշյալ կանխատեսումները հիմնված են ներկա իրավիճակի ԿԲ գնահատականների և ապագայի վերաբերյալ ենթադրությունների վրա, որոնք ներառում են նաև ԿԲ գործողությունների ազդեցությունը:
Հաշվետվության երկրորդ բաժինը նախորդող մեկ տարվա կտրվածքով դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունն է, որը ներկայացնում է իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները և տնտեսության փաստացի զարգացումները: Գնաճի նպատակային ցուցանիշին զուգահեռ գնաճի կանխատեսման և դրա հիմքում ընկած ենթադրությունների հրապարակումը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը դարձնում է առավել թափանցիկ, հասկանալի և կանխատեսելի, որով նպատակադրվում է բարձրացնել Կենտրոնական բանկի հանդեպ հանրության վստահությունը: ՀՀ կենտրոնական բանկը համոզված է, որ հանրության համար հասկանալի ու վստահելի դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ ներգործություն ունի գնաճային սպասումների խարսխման և գների կայունության ապահովման ծախսերի նվազեցման առումով:
Դրամավարկային կանոնի համաձայն՝ քաղաքականությունն ուղղվում է նպատակային 4% ցուցանիշի և գնաճի անխատեսումների միջև շեղումները արդյունավետ կերպով նվազագույնի հասցնելուն: Ծրագրված քաղաքականության ուղղությունների արդյունքում ձևավորվող գնաճի ցուցանիշի հետագիծը հրապարակվում է հավանականությունների բաշխման
գծապատկերի միջոցով՝ 12 եռամսյակների ժամանակային հորիզոնի համար:
Սույն հաշվետվությունում կանխատեսումների համար հիմք են ծառայել մինչև վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաստատման օրը՝ 2022 թ. մարտի 15-ն առկա փաստացի տեղեկատվությունը, Կենտրոնական բանկի կողմից արված հարցումների արդյունքները և մակրոտնտեսական ապագա զարգացումների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա արված դատողությունները:
Համառոտագիր
2022 թ. սկզբին և՛ համաշխարհային, և՛ ՀՀ տնտեսությունում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում էր սպասվածից ավելի
արագ տեմպերով: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աննախադեպ մեծ անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումների առումով: Էական բարձր անորոշությունների և բազմակողմանի ռիսկերի ձևավորման պայմաններում ՀՀ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:
Տվյալ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները:
Նշված զարգացումները և հատկապես ՌԴ-ի նկատմամբ կի րառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկմամբ և դրամական փոխանցումների նվազմամբ: Վերջինիս բացասական ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների զգալի ավելացմամբ։
Մյուս կողմից՝ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին է փոխանցվում գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտ վում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ։
ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոններով պայմանավորված, առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում: Այդ իրավիճակում, հաշվի առնելով երկրի ռիսկ-հավելավճարի էական ավելացումն ու գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական բանկն արդեն իսկ համեմատաբար մեծ քայլով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Վերջինս, քաղաքականության տոկոսադրույքի նախորդ բարձրացումների հետ մեկտեղ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո կհանգեցնի 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազմանը և միջնաժամկետ հատվածում նպատակային 4% ցուցանիշի շուրջ կայունացմանը:
ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների սույն սցենարի համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:
2022 թ. համար կանխատեսված տնտեսական աճի վերանայումը մեծ մասամբ պայմանավորված է արդյունաբերության ճյուղի սպասվող անկմամբ, ինչպես նաև շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: Միաժամանակ, համախառն պահանջարկը կկրի արտաքին պահանջարկի թուլացման և արտերկրից դրամական փոխանցումների զգալի նվազման բացասական ազդեցությունը, մինչդեռ զբոսաշրջության ոլորտից ակնկալվում է դրական նպաստում: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը կպայմանավորվի ներդրումների ակնկալվող ավելի թույլ միջավայրով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա արտադրողականության ավելի դանդաղ վերականգնման վրա։
Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կան խատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը, ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և առկա բարձր անորոշության ներքո, քննարկում է տարբեր սցենարներ, ամենօրյա ռեժիմով մշտադի տարկում մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար։
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած 2022 թվականի առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը» ամբողջությամբ՝ այստեղ։
այլ նյութեր այս թեմայով
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
- ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
-
20:43
Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
-
20:20
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի
-
20:00
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր
-
19:35
Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման ներուժ կա. Ռաիսի
-
19:19
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
-
19:10
Թուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ
-
19:00
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
-
18:34
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
-
18:10
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
-
17:29
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին
-
17:18
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
-
16:00
ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
-
15:08
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:52
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
-
14:51
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
-
14:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին
-
14:15
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար
-
14:05
Արցախի իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը․ Նախագահի մամուլի քարտուղար
-
13:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
13:42
Արցախի ԱԺ նախագահն խորհրդակցություն է հրավիրել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 0 կմ/ժ