ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները. ԵՄ-ն փորձում է մեծացնել իր դերակատարումը

Երեկ տեղի ունեցավ Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկրորդ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներն ամփոփվել եմ Շառլ Միշելի հայտարարության մեջ: Անդրադառնանք ամենակարևոր դրույթներին:

Ընդհանուր առմամբ հայտարարությունից ակնհայտ է գործընթացներում ԵՄ միջնորդական դերակատարումը մեծացնելու, բոլոր գործընթացներն իր հովանու ներքո վերցնելու միտումը: Դա արտահայտվում է մի քանի կերպ: Ե՛վ նրանով, որ անգամ չի հիշատակվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը: Ե՛վ նրանով, որ ի տարբերություն Միշելի նախորդ հայտարարության,  որտեղ հղում էր կատարվում ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարություններին, այս անգամ հիշատակվում է միայն նոյեմբերի 10-ի հայտարարությունը, փոխարենը շեշտվում են ԵՄ միջնորդությամբ շփումները: Ե՛վ նրանով, որ արդեն խոսվում է ԵՄ միջնորդությամբ այս հանդիպումների շարունակականության ու դրանց արդյունքներին հետամուտ լինելու մասին:

Ավելին, այն գործընթացները, որոնց սկիզբը դրվել է ՌԴ միջնորդությամբ, այժմ ԵՄ միջնորդությամբ է փորձ արվում առաջ մղել: Ամենակարևորը թերևս դելիմիտացիայի և դեմակրացիայի հարցով մինչև ապրիլի վերջ Համատեղ Սահմանային հանձնաժողով ստեղծելու մասին պայմանավորվածությունն է:

Մանրամասները տեսանյութում. 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: