Դոլարն էժանացել է, իսկ ապրանքնե՞րը

Հայաստանում դրամը շարունակվում է կայունանալ: Հայկական փողի թանկացման վրա ազդող գործոններին փորձենք անդրադառնալ հակիրճ: Դրանք մի քանիսն են: Նախ, օտարերկրացիների մեծ հոսքերը: Այդ թվում Հայաստան են ժամանել արտասահմանյան տեխնոլոգիական ըներությունների հետ համագործակցող մարդիկ, ովքեր ստանում են դոլարային եկամուտներ, և դրանք փոխարկում դրամի՝ այստեղ, մեզ մոտ ապրելու, գործունեություն ծավալելու նպատակով: Մյուս կողմից, Արևմուտք-ՌԴ լարվածությունը տարածաշրջանում լայն իմաստով առաջ է մղել ազգային արժույթներով գործարքների իրականացման խնդիրը: Հայաստանի պարագայում դա վերաբերում է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունում և գազի գնման գործարքներում դոլարից հրաժարմանը: Մյուս կողմից, որոշակի նպաստող հանգամանք էր տարեկան հաշվետվությունների և հարկային պարտավորությունների կատարման ժամկետների համընկումը, որն ավանդաբար տարվա այս ընթացքում կարճաժամետ կտրվածքով ամրացնում է դրամի դիրքը: Այս ամենին հավելենք ԿԲ-ի կողմից իրականացվող թանկ փողերի քաղաքականությունը: Արդյուքնում, հայկական շուկայում դոլարի առաջարկն ավելի շատ է, քան պահանջվում է, և հակառակը՝ ավելացել է դրամի պահանջարկը:
Այս պրոցեսների ներքո, հանրության շրջանում օբյեկտիվորեն առաջանում է գնանկման սպասում: Պատճառը պարզ է, հայաստանյան շուկան, որպես կանոն, շատ արագ է արձագանքում դոլարի թանկացմանը, ինչի արդյունքում թանկանում են նաև ապրանքները, փոխարենը, հակառակ գործընթացի նկատմամբ նույն միտումը չի նկատվում, կամ՝ նկատվում է շատ դանդաղ: Տարբեր իրավիճակներում դա կարող է ունենալ տարբեր պատճառներ, այդ թվում՝ հաճախ ոչ օբյեկտիվ: Իսկ ի՞նչ տեղի կունենա գների հետ, այս պահին, դոլարի արժեզրկման արդյունքում:
Գների վրա դրամի թանկացման ազդեցությունը երկակի է: Ներմուծվող ապրանքների մասով, սա դրական ազդակ է: Բայց շատ կարևոր հանգամանք է, որ դրամը տևական ժամանակ պահպանի իր կայունությունը: Օրինակ, նախկին գներով ներմուծված և պահուստավորված ապրանքների գների վրա դրամի կայունացումը չի ազդելու: Այսինքն պետք է, որ նոր խմբաքանակի դիմաց վճարման ժամանակ ևս ունենանք այս պատկերը, ավելի ցածր գներ ունենալու համար: Հասկանալի է, որ հանրային ցասման օբյեկտիվ պատճառ է, որ հակառակ դեպքում, երբ թանկանում է դոլարը, պահուստավորված ապրանքների թանկացման հարցը երբեմն րոպեների խնդիր է դառնում: Մի կողմից նշենք, որ շուկայում նման օրինաչափություն միշտ է լինում, գների նվազումը շատ ավելի դժվար դիտվող երևույթ է: Բայց հենց այդպիսի իրավիճակների համար են անբարեխիղճ տնտեսավարման դեմ պայքարի համար նախատեսված մարմինները: Թողնենք հարցը, թե որքան արդյունավետ են գործում դրանք մեզ մոտ:
Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ներմուծվող ապրանքների մասով գների նվազման համար պետք է, որ դրամը երկար ժամանակ կայուն մնա:
Մյուս կողմից ընդգծենք, որ տարադրամի փոխարժեքը գների վրա ազդող գործոններից մեկն է միայն: Այսինքն այսօրվա բարձր գնաճի պատճառների թվում դրամ-դոլար փոխարժեքը գործոն է, բայց բազմաթիվներից մեկն է: Եվ առանձին վերլուծության խնդիր, թե որքա՞ն է այս գործոնի ազդեցությունը մնացածների թվում: Իսկ պատճառները շատ են. համաշխարհային թանկացումները, որոնք շարունակական կլինեն՝ հաշվի առնելով պարենային ապրանքների դեֆիցիտի մասով առկա սպասումները, ինչպես նաև ներքին պատճառները: Օրինակ, թանկացող սակագների դիմաց տնտեսվարողը վճարում է հայկական դրամով, վճարում է ավելի շատ, անկախ դոլարի հետ փոխարժեքից, և սա որևէ փուլում ներառվում է ապրանքների գների մեջ նաև:
Եվ ի վերջո, չպետք է շրջացնել արտահանման՝ մեզ համար շատ կարևոր ուղղությունը, որը դոլարի էժանացման արդյունքում տուժում է: Դոլարի երկար էժան մնալու պարագայում արտահանումը կլինի ոչ շահավետ, ինչը ենթադրում է ծավալների կրճատում: Քիչ արտահանումը, իր հերթին ենթադրելու է քիչ արտադրություն, այսինք նաև՝ պակաս իրացում: Այսինքն արտադրության ծախքերն այսուհետ կբաշխվեն ավելի փոքր քանակների մեջ, ինչը միավոր արտադրանքի գինը կբարձրացնի: Սա՝ մակերեսային նկարագրությունն է, իսկ իրականում արտահանման տուժելու սոցիալ-տնտեսական սցենարները շատ ավելի խորքային են:
այլ նյութեր այս թեմայով
- Արտահանողը պետք է լինի հատուկ ուշադրության ներքո Ընդհանուր առմամբ, մենք դեռ ընթացիկ գնահատականների հետ գործ ունենք, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ներքին արտադրողն...
- Ինչու՞ են ավելացել հիփոթեքային վարկերը Իհարկե առանձին ուսումնասիրության առարկա է, թե որքանով էր նպատակահարմար Կառավարության որոշումը այս պահին աստիճանաբար...
- Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship-ի և ՀՀ ներդրումների...
- Ինչպե՞ս է տնտեսությունն աճում, երբ նվազում է արտադրությունը Գյուղատնտեսության ոլորտն է անկումային՝ այս տարվա առաջին երեք ամիսներին, -5,4 % անկում:
- Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 % Մտահոգիչ է գյուղատնտեսության ցուցանիշի անկումը, հունվար- մարտին նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ՝ -5,4 %:
-
09:27
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ)
-
01:17
F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դրական առաջընթաց են գրանցում. Չավուշօղլու
-
01:13
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը
-
01:07
ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել իրենց հանրությանը չվախեցնել գոյություն չունեցող ռուսական «քիմիական սպառնալիքով». Զախարովա
-
01:05
Դատապարտելի է, որ ոստիկանները ճանաչել են Արծվիկ Մինասյանին և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել․ ՄԻՊ
-
00:57
Կան տեխնիկական մանրամասներ, որ պետք է համաձայնեցվեն․ Արարատ Միրզոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպման մասին
-
00:49
Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին
-
22:33
ԱՄՆ-ն մտադիր է աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ արագ կերպով հաստատելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտերը. Բայդեն
-
21:56
ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակված է. Եվրահանձնակատար
-
21:19
Զելենսկին առաջարկում է ռազմական դրությունը երկարաձգել 90 օրով
-
21:12
Էրդողանը հաստատում է, որ Թուրքիան չի աջակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
-
20:58
Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևորագույններից մեկն է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում. Զախարովա
-
20:11
Թուրքիա-ՆԱՏՕ. քաղաքական առևտուր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար
-
20:02
ՌԴ-ն ակնկալում է, որ առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները
-
19:27
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
18:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը իտալական պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
-
18:39
Սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
-
18:07
Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
-
17:36
Ուկրաինայում բիոնախագծերին մասնակցող ՀՀ կառույցների առկայությունը մանրազնին վերլուծության կարիք ունի. ՌԴ դեսպանություն
-
17:31
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 2,06 կմ/ժ