ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ 0 EUR - 429 դրամ -2 RUB - 7 դրամ 0 GBP - 496 դրամ -3
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության Նախագահը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 7,2 կմ/ժ
28 C°
 
34°  21° 
30.06.2022
34°  21° 
01.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: