ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունն օգտակար կլինի տարածաշրջանային զարգացմանը. ՇՀԿ-ի քարտուղար

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ գործընկերության ակտիվացումը դրական դեր կխաղա տարածաշրջանային զարգացման գործում: Մայիսի 26-ին այդ մասին Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵԱՏՄ-ի հետ ՇՀԿ-ի համագործակցությունը գործնական օգուտ կբերի տարածաշրջանային զարգացմանը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշակի առավելություններ ունի տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջմղման համար, իսկ դրա նպատակն ու պլանները «համատեղելի են ՇՀԿ-ի գործունեության հետ»:

«Հեռանկարում մեծ ներուժ կա ծագող խնդիրների լուծման համատեղ աշխատանքի համար»,- համոզված Է գլխավոր քարտուղարը: Ինչպես կարծում Է նա, ներկայումս իրադրությունն աշխարհում «լուրջ փոփոխություններ Է ապրում», եւ այդ իրավիճակում «կարեւոր Է օգտագործել» ինչպես ՇՀԿ-ի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի «ուժեղ կողմերը», քանի որ դա «խթան կտա տարածաշրջանային տնտեսության զարգացմանը»:

«Երկու կազմակերպություններն Էլ կզարգանան եւ օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Դա Էլ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն Է»,- ընդգծել Է Չժան Մինը: Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրների պետական կառույցների եւ գործարարության շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում գործում են վեց քննարակումային հարթակներ:

Ինչպես սպասվում Է, հանդիպման ավատից հետո այդ թվում կստորագրվեն տասը համաձայնագրեր եւ հուշագրեր ոչ առեւտրային բնույթի համագործակցության շուրջ:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: